Անի (արվեստագետների միություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անի (այլ կիրառումներ)
Անի
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Ֆրանսիա
Հիմնադրված1926
Լուծարված1930
Գլխադասային գրասենյակՓարիզ
Անվանված էԱնի

Փարիզի հայ արվեստագետների «Անի» միություն, 1926-1930 թվականներին հայ արվեստագետների կազմակերպած ստեղծագործական միություն։

Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության հիմնադիրներն են եղել Էդգար Շահինը, Սարգիս Խաչատուրյանը (քարտուղար), Վարդան Մախոխյանը, Ռաֆայել Շիշմանյանը, Հովսեփ Փուշմանը (նախագահ)։

Միության նպատակն էր միավորել Ֆրանսիայում ու այլ երկրներում բնակվող հայ արվեստագետներին, ցուցահանդեսներով ու գեղարվեստական երեկոներով օտար հասարակայնությանը ծանոթացնել հայ մշակույթին, Հայաստան առաքել գեղարվեստական գործեր, օգնել երիտասարդ արվեստագետներին։

«Անի» միության անդրանիկ ցուցահանդեսը կայացել է 1927 թվականին, Փարիզի Ժորժ Պըտի սրահում (մասնակցել է նաև Փարիզում գտնվող Մարտիրոս Սարյանը), երկրորդը՝ 1928 թվականին, Բրյուսելում, երրորդը՝ Անտվերպերում 1929 թվականին (մասնակցել է նաև Ժան Գառզուն), չորրորդը և վերջինը՝ 1930 թվականի հունվարին, Փարիզի Ժորժ Պըտի սրահում[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շահեն Խաչատրյան (1991). Ֆրանսահայ կերպարվեստ. Երևան: «Անահիտ». էջ էջ 6-7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 412