Փաստ (Իրավաբանություն)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իրավաբանական փաստերը այն հանգամանքներն են, որոնք իրավահարաբերությունների ծագման, փոփոխման կամ դադարման պատճառ են հանդիսանում: Իրավաբանական փաստերը ամրագրված են իրավական նորմերում որպես նրանց իրարկության մեջ մտնելու համար անհրաժեշտ հանգամանքներ: Դրանք ձևակերպվում են իրավական նորմի վարկածում:
Ըստ իրավաբանական սուբյեկտի կամքից կախվածության հանգամանքի իրավաբանական փաստերը բաժանվում են երկու խմբի
- Եղելություններ
- Այն իրավաբանական փաստերն են որոնք առաջանում են մարդու կամքից անկախ: Դրանք իրենց հերթին բաժանվում են՝
- Մարդու կամքով առաջացող, բայց հետագայում նրա հսկողությունից դուրս եկող
- Մարդու կամքից անկախ առաջացող և հետագայում նրա հոսկողությանը չենթարկվող(ֆորս մաժոռ)
- Գործողություններ՝
- Այն իրավաբանական փաստերն են որոնք վրա են հասնում մարդու կամքով: Դրանք իրենց հերթին բաժանվում են՝
- Իրավաչափ գործողություններ
- Այնիսի գործողություններն են որոնք միտված են իրավահարաբերությունների մեջ մտնելուն: Սրանք իրենց հերթին բաժանվում են՝
- Իրավաբանական ակտեր
- Իրավաբանական արարքներ
- Ոչ իրավաչափ գործողություններ(իրավախախտումներ)
- Այն իրավական փաստերն են որոնք կհամարվեն Հակաիրավական գործողություններ:
[խմբագրել] Աղբյուրներ
Վ.Ն Խրոպոնյուկ, «Պետության եւ իրավունքի տեսություն», 375 էջ