Փայլատակում (ֆիլմ)
| Փայլատակում The Shining |
|
| Ժանր | թրիլլեր / սարսափ |
|---|---|
| Երկիր | ԱՄՆ Մեծ Բրիտանիա |
| Թվական | 1980 |
| Պրեմիերա | մայիսի 23, 1980 |
| Ռեժիսոր | Սթենլի Կուբրիկ |
| Պրոդյուսեր | Սթենլի Կուբրիկ Ռոբերտ Ֆրայեր Ժան Հեռլան Մերի Լիա Ջոնսոն |
| Դերակատարներ | Ջեք Նիկոլսոն Շելլի Դյուվալ |
| Օպերատոր | Ջոն Օլկոտտ |
| Երաժշտություն | Վենդի Կառլոս Ռեչել Էլկինդ |
| Ընկերություն | Warner Bros. Hawk Films Peregrine Producers Circle |
| Տևողություն | 143 րոպե |
| Բյուջե | 19 մլն դոլլար |
| IMDb | ID 0081505 |
Փայլատակում (անգլերեն՝ The Shining), ռեժիսոր Սթենլի Կուբրիկի 1980 թվականին Սթիվեն Քինգի համանուն գրվածքի հիման վրա նկարահանած ամերիկյան ֆիլմ:
Ֆիլմը շատ կինոքննադատների կարծիքով համարվում է լավագույններից մեկը սարսափ ֆիլմերի ժանրում:
Բովանդակություն |
[խմբագրել] Սյուժեն
Սկսնակ գրող Ջեք Տորենսը (Ջեք Նիկոլսոն) աշխատանքի է տեղավորվում Կոլորադոյի լեռներում գտնվող մեծ ու շքեղ որպես ձմեռային պահակ, և տեղափոխվում է այնտեղ կնոջ` Ուենդիի (Շելլի Դյուվալ) և որդու Դեննի (Դեննի Լլոյդ) հետ:
Հյուրանոցի տնօրեն Ստյուարտ Ուլմանը Ջեք Տորենսին պատմում է մի մութ պատմություն նախկին աշխատակից Դելբերտ Գրեյդիի մասին, ով աշխատել էր այնտեղ մի քանի սեզոն առաջ և հիվանդանալով կլաուստրաֆոբիայով, սպանել էր իր կնոջը և երկվորյակ աղջիկներին: Այդ պատմությունը չի հուզում Ջեքին և նա տեղափոխվելով հյուրանոցը ցանկանում է ավարտին հասցնել իր սկսած վեպը:
Մեկ ամիս անց Ջեքը սկսում է դառնալ դյուրաբորբոք և սկսում է կասկածել որ իր անհաջողություների պատճառը կինն է, իսկ Դեննիին սկսում են հետապնդել սպանության տեսարաններով տեսիլքներ: Սևամորթ շեֆ-խոհարար Դիկ Հալլորանը, ով հեռազգացության (телепатия) շնորհքով էր օժտված, պատմում է Դեննիին, որ որոշ մարդիկ օժտված են այսպես ասած «փայլատակման» շնորհքով, այսինք կարող են տեսնել ավելին քան մյուսները: Դեննին հարցնում է Դիկին կա արդյոք մի բան, ինչից պետք է զգուշանալ այս հյուրանոցում և Դիկը խորհուրդ է տալիս նրան զգույշ մնալ 237 համարի սենյակից:
Դրանից հետո ֆիլմում սկսվում են ծավալվել հիմնական իրադարձությունները ...
[խմբագրել] Դերերում
- Ջեք Նիկոլսոն - Ջեք Տորենս
- Շելլի Դյուվալ - Վենդի Տորենս
- Դեննի Լլոյդ - Դեննի Տորենս
- Սկետմեն Կրոզերս - շեֆ խոհարար Դիկ Հալլորան
- Բարրի Նելսոն - Ստյուարտ Ուլման
- Ֆիլիպ Սթոուն - Դիլբերտ Գրեյդի
- Ջո Տերկել - բարմեն Լլոյդ
- Էնն Ջեքսոն - բժիշկ
- Տոնի Բերտոն - Լարրի Դուրկին
- Լիա Բելդամ - լոգարանի աղջիկ
- Բիլլի Գիբսոն - լոգարանի պառավ
- Բերրի Դեննեն - Բիլլ Ուոտսոն
- Դևիդ Բակստ - անտառապահ
- Լիզա Բարնս - երկվորյակ քույրեր
- Ռոբին Պապպաս - բուժքույր
[խմբագրել] Մրցանակներ
Ֆիլմը տարբեր վարկանիշային ֆիլմերի ցանկում զբաղեցնում է հետևալ տեղերը.
- Entertainment Weekly ամսագրի ընթերցողների լավագույն սարսափ ֆիլմերի վարկանիշային ցանկ - 9
- Ամերիկյան կինոակադեմիայի «100 ամենալարված սյուժե ունեցող ֆիլմերի» ցանկ - 29
- Ամերիկյան կինոկադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում Ջեք Նիկոլսոնի մարմնավորած Ջեք Տորենսը 25-րդ տեղում է որպես բացասական հերոս
- 2003 թվականին հրապարակված «Channel 4»-ի «100 ամենասարսափելի ֆիլմեր» ցանկ - 1
- «Total Film»-ի 2004 թվականին հրապարակված «լավագույն սարսափ ֆիլմեր» ցանկ - 5
- «Bravo TV»-ի 2005 թվականին հրապարակված «100 ամենասարսափելի պահեր» ցանկ -6
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) վարկանիշային ցանկում ֆիլմը զբաղեցնում է 48-րդ տեղը (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ)
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմերի ցանկում - 29-րդն է
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում ընդգրկվել է Ջեք Տորենսի «Ահա Ջոննին» խոսքը - 68
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
- Ֆիլմի շահույթը կազմել է մոտ 44 մլն դոլլար: Մինչև «Միզերի» ֆիլմի էկրան բարձրանալը (1990 թվական), «Փայլատակումը» Սթիվեն Քինգի վեպերի էկրանացումներից ամենամեծ շահույթ բերած ֆիլմն էր:
- Ջեք Տորենսի դերում սկզբում Կուբրիկը քննարկում էր նկարահանել Ռոբերտ Դե Նիրոյին, ում խաղին հետևել էր «Տաքսիստը» ֆիլմից և Ռոբին Ուիլյամսին «Մորկը և Մինդին» սերիալից, սակայն հետո նա հրաժարվեց և ընտրեց Ջեք Նիկոլսոնին:
- Սթիվեն Քինգի վեպում նկարագրված էին երևակայական թուփ-կենդանիներ, որոնք շարժվում էին այն ժամանակ, երբ նրանց չէին նայում: Սակայն Կուբրիկը փոխարինում է նրանց մեծ լաբիրինթոսով, որի կառուցման համար օգտագործվել է շուրջ 900 տոննա աղ և պենոպլաստ:
- Դեննիի դերի համար փորձարկվել է մոտ 5000 երեխա:
- Սթենլի Կուբրիկը նկարահանող խմբին համապատասխան հոգեբանական իրավիճակում պահելու համար անընդհատ նրանց ցուցադրում էր ռեժիսոր Դեյվիդ Լինչի նկարահանած «Գլուխ-ռետին» սարսափ ֆիլմը:
- Օվերլուկ (Overlook) հյուրանոցի դեկորացիան մինչ օրս համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենամեծ դեկորացիաներից:
- Կուբրիկի պատվերով դերասանուհի Շելլի Դյուվալին` ով մարմնավորել է Ջեք Տորենսի կնոջը` Վենդի Տորենսին, արգելված էր նկարահանման ժամանակ ասել գովեստի կամ քաջալերության խոսքեր, ավելին Կուբրիկը անընդհատ պատճառ էր որոնում, որ հաճախ բղավեր նրա վրա` պահելով նրան լարվածության մեջ: Հետագայում, ըստ դերասանուհու խոսքերի, այդ ամենը Կուբրիկը անում էր նրա խաղը ավելի տպավորիչ դարձնելու համար:
- Այն կադրը, որտեղ Ջեքը կոտրում է դուռը, նկարահանվել է 3 օրում և այդ ընթացքում օգտագործվել է 60 դուռ:
- Սկզբում Կուբրիկը որոշել էր Դիկ Հալլորանի սպանության կադրը նկարահանել 70 դուբլով, սակայն Ջեք Նիկոլսոնը խնդրել էր Կուբրիկին հարգել 69-ամյա դերասանին, ով ի դեպ չդիմանալով նկարահանման դժվարություններին, լաց էր եղել ասել Կուբրիկին.- «Ի՞նչ էք ուզում ինձանից, միստր Կուբրիկ»:
- Սթենլի Կուբրիկը, ով շախմատի մեծ սիրահար էր, մեկ օրով դադարեցրել էր նկարահանումները և շախմատ էր խաղացել դերասան Տոնի Բերտոնի հետ (չնայած նրան, որ ֆիլմի նկարահանումները հետ էին ընկնում գրաֆիկից):