Փայլածո Կապտանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փայլածո Կապտանյան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունգրող

Փայլածո Կապտանյան, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի, գրող։

1915 թ. Հայոց ցեղասպանության ընթացքում Փայլածոն, լինելով հղի, բռնի տեղահանվել է ու, քայլելով անցնելով Սիրիական անապատով՝ հասել մինչև Հալեպ։

Ցեղասպանությունից հետո նա ֆրանսերենով գրել է իր հիշողությունները՝ վերնագրելով «Արտաքսվածի հուշեր» ("Memoires d'une deportee")։ 1919 թվականին այդ հիշողությունները հրատարակվել են. մեծ նշանակություն ունեն թուրքերի իրականացրած եղեռնի ուսումնասիրության հարցում, քանզի գրվել են իրադարձություններիից շատ կարճ ժամանակ անց[1] ։

1919 թվականին Փայլածո Կապտանյանը հանդիպել է իր երկու որդիներին, որոնց արտաքսումից առաջ թողել էր մի հույն ընտանիքի խնամքին։ Նրանք տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ Փայլածոն աշխատելմ է որպես դերձակ՝ կար անելով ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի տան համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կապտանյանների ընտանիքը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ Փայլածո Կապտանյանը սենյակ է վարձել Լուիս ու Թոմ Դեդոմենիկոների տանը։ Փայլածոն Լուիսին սովորեցրել է հայկական փլավ եփել, ինչի հիման վրա 1955 թվականին Լուիսն իր եղբոր՝ Վինսենտի հետ սկսում են արտադրել Rice-A-Roni ապրանքատեսակը[2] ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]