Ցուգումի Օբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցուգումի Օբա
大場 つぐみ
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրՏոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Ազգությունճապոնացի
ԵրկերՄահվան տետրը, Bakuman? և Platinum End?
Մասնագիտությունգրող

Ցուգումի Օբա (ճապ.՝ 大場 つぐみ Օբա Ցուգումի, ծնվել է Տոկիոյում, Ճապոնիայում), Մահվան տետրը մանգայով հայտնի մանգակ է։ Նրա ինքնությունն անհայտ է, որոշ ժամանակ նույնիսկ անհայտ էր նրա սեռը։ Մահվան տետրը յուրաքանչյուր գլխի սկզբում հատուկ էջերով Օբան տեղեկացնում է, որ թեյի բաժակներ է հավաքում ու սյուժեի զարգացնում է ոտքերն աթոռին դրած՝ այնպես, ինչպես Էլը, մանգայի գլխավոր հերոսներից մեկը։

Շշուկները, որ Ցուգումի Օբան Հիրոշի Գամոյի կեղծանուններից է, ընդամենը շշուկներ են։ Նշվում էր, որ Բաքումանում գլխավոր հերոսներից մեկի քեռին նույնպես մանգակ էր ու աշխատում էր սուպերհերոս կերպարի վրա, ով բոլոր կողմերից հիշեցնում է Գամոյին ու Թոթթեմո!Հաջողակ-ին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբայի երկու ստեղծագործություններն էլ նկարազարդվել են Թաքեշի Օբատայի կողմից ու հրատարակվել Weekly Shōnen Jump-ում։

  • Մահվան տետրը կենտրոնացած է գտնող ավագ դպրոցի աշակերտի շուրջ։ Գործողությունները սկսվում են նրանով, որ Յագամի Րայթոն (Լայթը) գերբնական հատկություններով օժտված տետր է գտնում։ Այն թույլատրում է տիրոջը ցանկացած մարդու սպանել, միայն զոհի դեմքը տեսնելով ու նրա անունը տետրում գրանցելով։ Մանգան ներկայացնում է Լայտի չարից մաքուր աշխարհ ստեղծելու մոլուցքը, աշխարհ, որտեղ նա աստված կլինի ու ինքը կորոշի, ով է արժանի ապրել, իսկ ով՝ ոչ։ Րայթոին դեմ է դուրս գալիս ժամանակի լավագույն դետեկտիվը՝ Էլը։ Մանգան կպատմի նրանց՝ հանուն արդարության հակամարտությունը։
  • Բաքումանը նույնպես կենտրոնացած է ավագ դպրոցի երկու աշակերտի շուրջ, ովքեր իրենց առջև պակաս գլոբալ խնդիր են դրել. մանգա ստեղծել, որ հաջողություն կունենա ու հետագայում նրա հիման վրա անիմե կստեղծեն, որպեսզի խմբի նկարիչը՝ Մորիտաքա Մաշիրոն կատարի Միհո Աձուքիին տված խոստումը։ Միհո Աձուքիի երազանքը երբևէ անիմե հնչունավորելն է։ Նույն երազանքն ունի նաև Աքիտա Տաքագին՝ դուետի հեղինակը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]