Ցոլակ Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ցոլակ Աղաջանյան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1933(1933-10-12)
Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 1, 2001(2001-04-01) (67 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Վրացական ԽՍՀ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Institute of Bioorganic Chemistry? և Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1955)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1990)

Ցոլակ Եփրեմի Աղաջանյան (հոկտեմբերի 12, 1933(1933-10-12), Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 1, 2001(2001-04-01), Երևան, Հայաստան), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1990)։ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի քիմիական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1962-1964 թվականներին և 1966-1967 թվականներին աշխատել է Մոսկվայի Բնական միացությունների քիմիայի ինստիտուտում, 1965-1966 թվականներին, միաժամանակ՝ «Վնիիսինթեզբելոկ» ինստիտուտում, 1967 թվականից՝ ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ-ում, 1979 թվականից՝ տարաբազմանիստ միացությունների լաբորատորիայի վարիչ[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են ամինաթթուների, պեպտիդների, ադամանտանների և տարաբազմանիստ այլ միացությունների ածանցյալների սինթեզին։ Հայտնաբերել է տարաբազմանիստ միացությունների ստացման նոր ուղիներ։ Մշակել է մատչելի հումքից տարաբազմանիստերի և դրանց օղակների ճեղքման արգասիքների ստացման եղանակներ[2]։ 14 գիտական աշխատությունների և 28 հայտնագործությունների հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ցոլակ Եփրեմի Աղաջանյան(չաշխատող հղում)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.