Ցիմլյանսկի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիմլյանսկի շրջան
Цимлянский муниципальный район
Դրոշ Զինանշան


ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Կարգավիճակմունիցիպալ շրջան
Մտնում էՌոստովի մարզ
Ներառում է7 մունիցիպալ կազմավորումներ
ՎարչկենտրոնՑիմլյանսկ
Վարչական շրջանի ղեկավարԱնդրեյ Սադիմով[1]
Բնակչություն (2015) 33 707
Խտություն13,53
Տարածք2529
Հիմնադրված է1924 թ.
Ժամային գոտիMSK (UTC+3, ամառը UTC+4)
Հեռախոսային կոդ86391
Ավտոմոբիլային կոդ61, 161
cimlainfo.ru

Ցիմլյանսկի շրջան (ռուս.՝ Цимлянский район), Ռուսաստանի Ռոստովի մարզի 43 շրջաններից մեկը։ Շրջկենտրոնն է Ցիմլյանսկ քաղաքը։ Տարածքը կազմում է 2529 կմ², բնակչությունը՝ 33 707 (2015 թվականի տվյալներով)։ Շրջանի մեջ է մտնում 1 քաղաքային և 6 գյուղական համայնք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը ստեղծվել է 1924 թվականին։ 1931 թվականին ընդլայնվել է Ռոմանովսկի շրջանի Կարգալսկի, Ռոմանովսկի և Սոլենովսկի գյուղական համայնքների վերացման հաշվին, 1935 թվականին՝ ապախոշորացվել է։ 1963 թվականին շրջանին միացվել են Վոլգոդոնսկի և Մարտինովսկի շրջանների տարածքները, որոնք կրկին առանձնացվել են շրջանից 1965 և 1983 թվականներին[2]։

Ցիմլյանսկի ջրամբարի հատակին գտնվում է բնակավայր, որը խազարական Սարկել ամրոցն էր և կառուցված էր բյուզանդացիների կողմից։ Ռուսական իշխան Սվյատոսլավն այստեղ ջախջախել է խազարական զորքը, գրավել է ամրոցը և այն սկսել է կոչվել Բելայա Վեժա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիմլյանսկի շրջանը գտնվում է Ռոստովի շրջանի հյուսիսարևելյան հատվածում։ Շրջանի արևելյան հատվածն ողողում է Ցիմլյանսկի ջրամբարը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվն ըստ տարեթվերի

2002 2009 2010 2011 2012 2013 2014
35 998 35 067 34 222 34 168 33 964 33 982 33 892
2015
33 707

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիմլյանսկի շրջանի տնտեսության հիմքը կազմում են գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ և մշակմամբ զբաղվող ձեռնարկությունները՝ մեքենաշինության և մետաղամշակման, շինանյութի, էլեյտրաէներգետիկայի, թեթև և սննդի արդյունաբերությունները։ Շրջանում գործում է ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային տրանսպորտ։

Հիմնական մշակաբույսերն են ցորենը, գարին, արևածաղիկը, եգիպտացորենը, ինչպես նաև խաղողը, մրգերը, բանջարաբոստանային մշակաբույսերը։ Անասնաբուծական ֆերմաները մատակարարում են միս, կաթ, ձու, բուրդ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոճանապարհների ընդհանուր ցանցը կազմում է 235,2 կմ, շրջանային նշանակության՝ 92,7 կմ, տեղական նշանակության՝ 142,5 կմ։ Ասֆալտաբետոնային ծածկ ունի 221,8 կմ-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]