Կենտրոնական կասպիական բռնապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ցենտրոկասպիից)


Կենտրոնական կասպիական բռնապետություն
1918  
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բաքու
Լեզու Ռուսերեն

Կենտրոնական կասպիական բռնապետություն, Ցենտրոկասպի (ռուս.՝ Диктатура Центрокаспия, ադրբ.՝ Sentrokaspi Diktaturası), կարճատև հակասովետական ադմինիստրացիա, ստեղծվել է 1917 թվականի կեսին, Բաքվում։ 1917 թ. նոյեմբերի 3 (16)-ին Կասպիական ռազմական նավատորմի նավաստիների համագումարը սատարեց Հոկտեմբերյան հեղափոխությանը և հանձնարարել Ցենտրոկասպիին աջակցել Բանվորների և զինվորների դեպուտատների Բաքվի խորհրդին, սակայն ցենտրոկասպիի ղեկավարությունը չկատարեց համագումարի հրահանգը։ Մուսավաթականների ապստամբությունը (1918 թ. մարտի 30-ապրիլի 1) ճնշելուց հետո (որն իրագործեցին բոլշևիկյան զորքերն ու նավաստիները), ընտրվեց բոլշևիկյան ցենտրոկասպի՝ 12 հոգուց։ Բաքվում խորհրդային օկուպացիայի ժամանակավոր անկումից (1918 թ. հուլիսի 31) հետո, ցենտրոկասպին դե ֆակտո դադարեց գոյություն ունենալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։