Ցեզար Կյուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցեզար Կյուի
ֆր.՝ César Cui
ռուս.՝ Цезарь Кюи
Ծնվել էհունվարի 18, 1835(1835-01-18)[1][2][3][…]
Վիլնյուս, Ռուսական կայսրություն[2][3][4]
Մահացել էմարտի 24, 1918(1918-03-24)[5] (83 տարեկան)
Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[4]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, ռազմական ինժեներ, գրող, սպա, դաշնակահար, երաժշտական քննադատ, ռազմական գործիչ, ճարտարագետ, քննադատ և երաժշտագետ
Հաստատություն(ներ)Միխայլովսկայայի ռազմական հրետանային ակադեմիա
Գործունեության ոլորտերաժշտություն[6], music composing?[6][6], Երաժշտագիտություն[6] և երաժշտական կոմպոզիցիա[6]
ԱնդամակցությունՀզոր խմբակ և Belyayev circle?
Ալմա մատերՆիկոլայան ճարտարագիտական ուսումնարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1][6]
Պարգևներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Վլադիմիրի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Ամուսին(ներ)անհայտ
 César Cui Վիքիպահեստում

Ցեզար Անտոնովիչ Կյուի (ֆր.՝ César Cui, ռուս.՝ Цезарь Антрнович Кюи, հունվարի 18, 1835(1835-01-18)[1][2][3][…], Վիլնյուս, Ռուսական կայսրություն[2][3][4] - մարտի 24, 1918(1918-03-24)[5], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[4]), ռուս կոմպոզիտոր, երաժշտական քննադատ, ռազմական ինժեներ և գիտնական, ինժեներ-գեներալ (1904)։ 1857 թվականին ավարտել է Նիկոլաևյան ինժեներական ակադեմիան (1878 թվականից՝ նույն ակադեմիայի ադյունտ-պրոֆեսոր, 1880 թվականից՝ պրոֆեսոր, 1891 թվականից՝ վաստակավոր պրոֆեսոր)։ Կյուիի երաժշտի ձևավորմանը նպաստել է Ա. Ս. Դարգոմիժսկու, Մ. Ա. Բալակիրևի, Վ. Վ. Ստասովի հետ ունեցած ծանոթությունը։ Հզոր խմբակի անդամներից էր։ 1864 թվականից հանդես է եկել որպես երաժշտական քննադատ, պաշտպանել երաժշտության մեջ ռեալիզմի և ժողովրդայնության սկզբունքները, պրոպագանդել Մ. Ի. Գլինկայի, Ա. Ա. Դարգոմիժսկու և «Նոր ռուսական երաժշտական դպրոցի» երիտասարդ ներկայացուցիչների երկերը, նաև արտասահմանյան երաժշտության առաջադեմ նորարարական հոսանքները։ Կյուիի «Վիլյամ Ռատկլիֆ» օպերան արտացոլում էր «Հզոր խմբակի» առաջադեմ գեղագիտական դրույթները։ Գրել է 14 օպերա, այդ թվում՝ «Անջելո», «Կապիտանի աղջիկը», 4 մանկական օպերա, ստեղծագործություններ նվագախմբի, դաշնամուրի, ջութակի, թավջութակի համար, խմբերգեր, վոկալ անսամբլներ։ Հետաքրքրական են ռոմանսները (250-ից ավելի), այդ թվում հայկական ռոմանսների շարքը՝ «Հայի արյունը», «Ինչպես հզոր մրրիկ», «Երազ», «Նրան», «Մշուշն եկավ թևը փռեց», «Մարտիկի մահը», որոնք հրատարակվել են «Արցունքներ» գեղարվեստական-երաժշտական ալմանախում։ Հեղինակ է ամրաշինությանը վերաբերող կապիտալ աշխատությունների։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է սովետական իշխանության կողմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 М. Cui, Cesar // A Dictionary of Music and Musicians (A.D. 1450-1889): by eminent writers, English and foreign with illustrations and woodcuts / G. Grove, J. A. F. MaitlandLondon: Macmillan Publishers, 1900. — Vol. 4. — P. 601.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Э. Кюи (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 714—716.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 https://www.britannica.com/biography/Cesar-Cui
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեզար Կյուի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 490