Ցասում (ֆիլմ, 2014)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցասում (այլ կիրառումներ)
Ցասում
անգլ.՝ Fury
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրռազմական դրամա
ԹեմաՆացիստական Գերմանիա, Երկրորդ համաշխարհային պատերազմ և տանկային զորքեր
ՀիմքDeath Traps?
Թվական2014
Պրեմիերա2014 թվական, հոկտեմբերի 17
Լեզուանգլերեն
գերմաներեն
ՌեժիսորԴևիդ Էյեր
ՊրոդյուսերԱլեքս Օտտ
Իթան Սմիթ
Դևիդ Էյեր
Սցենարի հեղինակԴևիդ Էյեր
ԴերակատարներԲրեդ Փիթ
Շայա Լաբաֆ
Լերման Լոգան
Մայքլ Պենյա
Ջոն Բերնթալ
ՕպերատորՌոման Վասյանով
ԵրաժշտությունՍթիվեն Պրայս
ՄոնտաժԴոդի Դորն և Ջեյ Քեսիդի
Պատմվածքի վայրԳերմանիա
Նկարահանման վայրԼոնդոն, Օքսֆորդշիր, Հարթֆորշիր, Watlington?[1], Լոս Անջելես, Pinewood Studios[1] և RAF Bovingdon?[1]
ԿինոընկերությունLe Grisbi Productions
QED International
LStar Capital
Crave Films
Տևողություն134 րոպե
Բյուջե68 միլիոն $[2]
Շահույթ211 817 906 $[2]
ՏեղայնացնողColumbia Pictures
MPAA վարկանիշ
IMDbID 2713180
Պաշտոնական կայքէջ
 Fury (2014 film) Վիքիպահեստում

Ցասում (անգլ.՝ Fury), ռեժիսոր Դևիդ Էյերի ռազմական դրամա։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 17-ին։ Ֆիլմում նկարագրվում են Արևմտյան ճակատում ընթացող դեպքերը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջերին։ Դերերում ամերիկյան դերասանական համույթն է, Բրեդ Փիթի, Լերման Լոգանի և Շայա Լաբաֆի գլխավորությամբ։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվական, ապրիլ։ Նացիստական Գերմանիան փլուզվում է, սակայն գերմանացի զինվորները դեռևս անհուսորեն դիմադրում են։ Wardaddy («Հայրիկ») մականունով մարտերում փորձված սերժանտ Դոն Քոլիերը, ով կռվել է գերմանացիների դեմ անգամ Աֆրիկայում, առաջնորդում է «Sherman» տանկը հինգ հոգուց բաղկացած անձնակազմին[3]։

Անձնակազմը կորուստ էր կրել. մահացել էր գնդացրորդը։ Որպես նրան փոխարինող, Դոնին ներկայացնում են նորակոչիկ Նորման Էլիսոնին, ով մինչ այդ ծառայել էր շտաբում։ Նորմանը միանգամից հայտնվում է հարձակման ժամանակ, որտեղ նա դեմ-դիմաց ականատես է լինում պատերազմի սարսափներին։ Նորակոչիկը պատրաստ չէր մարդ սպանելու։ Զրահատեխնիկայի շարասյան ընթացքի ժամանակ նա նկատում է գերմանացիներին, բայց չի կրակում նրանց վրա։ Հակառակորդը հարձակվում է շարասյան վրա, հրկիզում նրանց դիմացից ընթացող մեքենան, սակայն դաշնակիցները հետ են մղում գրոհը։ Քոլիերը հասկացնում է նորակոչիկին, որ նա պիտի սովորի սպանել, քանի որ հակառակ դեպքում կարող են մահանալ ոչ միայն Էլիսոնը, այլ նաև իր մարտական ընկերները։

Հրամանատարի մահից հետո Դոնն է ստանձնում տանկային ստորաբաժանման հրամանատարությունը։ Նրա հրամանատարության տակ տանկիստները օգնության են հասնում զինվորների դասակին, որը բարդ դրության մեջ էր հայտնվել, և ոչնչացնում են գերմանական հակատանկային մարտկոցը։ Մարտից հետո Քոլիերը ստիպում է Նորմանին գնդակահարել գերի ընկած գերմանացի զինվորին, նրա ձեռքը տալով իր ռևոլվերը։ Մյուս մարտի ժամանակ Էլիսոնը կարեկցանքի զգացումից գնդացրից կրակում է մի քանի զիվորների, ովքեր տանջամահ էին լինում ֆոսֆորային ռմբակոծությունից այրվելով։

Մի փոքրիկ գերմանական քաղաք վերցնելուց հետո Դոնը և Նորմանը ստուգում էին մի բնակարան, որտեղ ապրում էր գերմանուհի Իռման։ Ննջարանի մահճակալի տակից Քոլիերը գտնում է երկրորդ աղջկան՝ Էմմային, ով Իռմայի բարեկամուհին էր։ Հասկանալով, որ վտանգ չկա, Դոնը իր սննդի պաշարը կիսում է կանանց հետ։ Դոնի ճնշմամբ Նորմանը առանձնանում է Էմմայի հետ։ Որոշ ժամանակ անց բոլոր չորսն էլ հավաքվում են սեղանի շուրջ։ Նրանց են միանում նաև անձնակազմի մյուս անդամները։ Նրանցից մեկը՝ Գրեդին, իրեն հանդուգն է պահում, հատկապես Էմմայի նկատմամբ, ինչը հարուցում է Նորմանի զայրույթը։ Դոնը ջանում է թույլ չտալ իրավիճակի վատացումը։

Քիչ անց, երբ զինվորները հեռացել էին, քաղաքը ենթարկվում է օդային հարձակման։ Մի ռումբ ընկնում է այն տան վրա, որտեղ ապրում էին Իռման և Էմման։ Երկու կանայք էլ մահանում են։

Հարձակման ժամանակ տանկիստները ընկնում են ծուղակը, որը պատրաստված էր գերմանական «Վագր» տանկի անձնակազմի կողմից։ Դաշնակիցները հաղթում են մարտում, սակայն հաղթանակը տրվում է մեծ կորուստների գնով. կենդանի է մնում միայն մի անձնակազմ՝ բաղկացած հինգ հոգուց։

Մնալով միայնակ, Դոնը և իր տանկի անձնակազմը ճանապարհի ոլորաններում հայտնվում են ականի վրա, որի արդյունքում ստանում են տանկի թրթուրի վնասվածք և ստիպված պետք է այն վերանորոգեն։ Հետախուզության ուղարկված Նորմանը զեկուցում է հակառակորդի նշանակալի ուժերի մոտեցման մասին։ Տանկիստների մեծամասնությունն առաջարկում են նահանջել, բայց հրամանատարի վճռականությունը նրանց ստիպում է մնալ։ M4A3E8 տանկի անձնակազմը հակառակորդի հետ դյուցազնական կռվի մեջ է մտնում։ Զինամթերքը վերջանում է։ Մեկը մյուսի հետևից հերոսաբար զոհվում են անձնակազմի անդամները։ Տեսնելով իրավիճակի անելանելի լինելը, Նորմանը առաջարկում է հանձնվել, բայց մահացու վիրավոր Քոլիերը նրան խնդրում է չանել դա։ Գերմանացիները վերևի դռնակից տանկի մեջ են նետում մի քանի նռնակներ։ Էլիսոնը լքում է տանկը ներքևի դռնակից, Դոնը մահանում է։ Մի երիտասարդ գերմանացի զինվոր նկատում է Նորմանին, սակայն չի գերում նրան՝ թողնելով ոչնչացած տանկի տակ պառկած։ Ողջ մնացած գերմանացի զինվորները հեռանում են։

Հաջորդ առավոտյան Նորմանը վերադառնում է տանկ, որտեղ նրան նկատում են դաշնակիցների մոտեցող զորքերը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Բրեդ Փիթ Դոն «Մարտական հայր» Քոլիեր (օրիգինալում` «Wardaddy»), շտաբ-սերժանտ Դոն «Մարտական հայր» Քոլիեր (օրիգինալում` «Wardaddy»), տանկի հրամանատար
Լոգան Լերման Նորման «Գնդացիր» Էլիսոն (օրիգինալում` «Machine»), շարքային Նորման «Գնդացիր» Էլիսոն (օրիգինալում` «Machine»), հրաձիգ-ռադիստ
Ջոն Բերնթալ Գրեդի Թրևիս (օրիգինալում` «Coon-ass»), առաջին կարգի շարքային Գրեդի Թրևիս (օրիգինալում` «Coon-ass»), լիցքավորող
Շայա Լաբաֆ Բոյդ «Սուրբ» Սվոն (օրիգինալում` «Bible»), տեխնիկ Բոյդ «Սուրբ» Սվոն (օրիգինալում` «Bible»), նշանառու
Մայքլ Պենյա Տրինի «Հաստլիկ» Գարսիա (օրիգինալում` «Gordo»), կապրալ Տրինի «Հաստլիկ» Գարսիա (օրիգինալում` «Gordo»), մեխանիկ-վարորդ
Ջեյսոն Այզեկս Ուգոներ կապիտան Ուգոներ
Քսավիեր Սեմուել Պարկեր լեյտենանտ Պարկեր
Բրեդ Ուիլյամ Հենկե Դևիս սերժանտ Դևիս
Ջիմ Պարակ Բինկովսկի սերժանտ Բինկովսկի
Քևին Վենս Պետերսոն սերժանտ Պետերսոն
Անամարիա Մարինկա Իռմա Իռմա
Ալիսիա ֆոն Ռիտբերգ Էմմա Էմմա
Սքոթ Իստվուդ Մայլզ սերժանտ Մայլզ
Լոուրենս Սպելման Դիլարդ սերժանտ Դիլարդ
Դենիել Բեթս բուրգոմիստր (քաղաքապետ)
Լի Աքսվիտ-Քոու ՍՍ զինվոր
Եվգենիա Կուզմինա Հելգա Մեյեր Հելգա Մեյեր

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը առավելապես ունեցել է դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 78 %-անոց վարկանիշ՝ հիմնված 206 կարծիքների վրա, միջինը 7/10 բալով[4]։ Metacritic կայքում քննադատների 47 ակնարկների հիման վրա ֆիլմը ստացել է 64/100 բալ վարկանիշ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt2713180/locations?ref_=tt_dt_dt
  2. 2,0 2,1 «Fury (2014)». Box Office Mojo.
  3. «Fury»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  4. «Fury». Rotten Tomatoes.
  5. «Fury Reviews». Metacritic.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցասում (ֆիլմ, 2014)» հոդվածին։