Ցանցի կիրառական ծրագիր
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Ինֆորմատիկայում վեբ ծրագիրը (web-application) կիրառական ծրագիր է, որն իր արտաքին տեսքով նման է անընդհատ փոփոխվող վեբ կայքի: Այդ արտաքին տեսքն անվանում ենք վեբի արտաքին տեսք: Վեբ ծրագիր մուտք է գործվում վեբ զննարկիչի միջոցով, որը տարբեր հիպերտեքստային կապեր և էջերի պարունակություններ է բերում: Էլեկտրոնային փոստը, կայքի պարունակության կառավարման համակարգը, վիկիները, բլոգերը վեբ ծրագրի ձևեր են : Որոնման համակարգերը, էլեկտրոնային առևտրի ծրագրերը, օնլայն խաղերը, ֆորումների ծրագրերը նույնպես կարող են ընդգրկվել վեբ ծրագրերի ձևերի մեջ : Ցանցային ապարատները, ինչպես օրինակ երթուղիչը, իրենց միկրոծրագրում հաճախ պարունակում են վեբի ծրագիր :
Բովանդակություն |
Նախաբան [խմբագրել]
Համաշխարհային սարդոստայնի համար օգտագործվող սպասառու-սերվեր (client-server) տեխնոլոգիայում, վեբ զննարկիչը հարցված էջերն ուղարկում է սերվերին : Վերջինս պատասխանում է հարցումներին` էջերն ուղարկելով վեբ զննարկիչ, որն էլ դրանք ներկայացնում է օգտագործողին : Վեբ ծրագրի դեպքում, յուրաքանչյուր հարցման ընթացքում էջերը ստեղծվում են տարբեր մասնիկներից` հատուկ ծրագրի միջոցով : Էջում առկա յուրաքանչյուր հիպերկապ հրահրում է նոր հարցման ուղարկումը, որն էլ արդյունքում նոր էջ է բերում` հակառակ ստատիկ վեբ կայքի, ուր էջերը նախապես պահպանված ֆայլեր են : Վեբ էջերը պարունակում են տարբեր մասնիկներ, ինչպես օրինակ կառավարման կոճակներ, պատկերներ, տեքստային տարածքներ, որոնք հասանելի են դարձնում վեբ ծրագիրը : Վեբ էջերը կարող են պարունակել միկրոծրագրեր : Ի տարբերություն մյուս ծրագրերի, սերվերում տեղադրելուց անմիջապես հետո, վեբ ծրագիրը հնարավոր է կիրառել` առանց գնելու կամ տեղադրելու համակարգչի մեջ, այսինքն սկսած այն պահից, երբ սպառողի համակարգիչը զինվում է վեբ զննարկչով և ցանցային կապով: Նման կերպ խուսափում ենք համակարգի ադմինիստրատորների ծառայություններից, որոնք հաճախ ավելի թանկ արժեն, քան ինքը` ծրագիրը : Վեբ ծրագիրը հաճախ տրամադրովում է սպառողներին ծրագրի ստեղծողների կողմից` իրենց իսկ սերվերների վրա : Վեբ զննարկչի օգտագործումը գնորդի համար` որպես ծրագիր, որը հասանելի է բազմաթիվ համակարգերի միջոցով, ապահովում է վեբ ծրագրի կիրառումը:
Պատմական ակնարկ [խմբագրել]
'''Համաշխարհային սարդոստայն''' հիպերտեքստային փաստաթղթային համակարգ է, որը ստեղծվել է 1993թ.Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կենտրոնի (CERN) կարիքները բավարարելու նպատակով. Առաջին վեբ զննարկիչը (NCSA Mosaic) ստեղծվել է Համակարգչային Կիրառությունների Ազգային Կենտրոնի (NCSA) կողմից : Համաշխարհային սարդոստայնը օգտագործողներին թույլ է տալիս փաստաթղթեր և պատկերներ փոխանակել ավելի արագ, քան էլեկտրոնային փոստով, և ավելի հեշտ, քան ֆայլերի բաժանման միջոցով: Հրատարակված փաստաթղթերի աճող թիվը անհրաժեշտ դարձրեց որոնման համակարգերի կիրառումը. օգտագործողը գրում է որևէ բանալի բառ, վեբ սերվերը իրականացնում է որոնումը, այնուհետև ներկայացնում է արդյունքը փաստաթղթի ձևով: Որոնման համակարգերը գործի են դրվել վեբ սերվերի ընդլայնման հետևանքով : 1995թ.ին, ՀԿԱԿ-ը հրատարակում է արդյունաբերական նորմ CGI, որը մանրամասնում է, թե որոնք են վեբ սերվերի ընդլայնման ձևերը` նրան որևէ կիրառվող ծրագրի, օրինակ` որոնման համակարգի հետ կապելով : Վեբ ծրագրերի տեխնոլոգիաները արագորեն զարգացան 1994-ից 2000թթ.-ին, երբ այn օգտագործման համար նախատեսված վեբ սերվերի բազմաթիվ ծրագրեր, ինչպես նաև վեբ զննարկիչների բարելավումներ մեկը մյուսի ետևից դուրս եկան շուկա : Առաջին վեբ ծրագրերը պրակտիկորեն հարմար չէին գնորդի համար: Rich Internet Application հարուստ ինտերնետային ծրագիր է կոչվում վեբի մի ծրագիր, որը հարմար է գնորդին օգտագործման համար : Առաջին անգամ այս տերմինը ծագել է Macromedia-ի հրատարակումներից մեկում` 2002թ.-ին :
Կիրառություններ [խմբագրել]
Կայքի բովանդակության կառավարման համակարգ
Վեբ ծրագրերի տեխնոլոգիան բազմաթիվ կիրառությունների հնարավորություն է տալիս : Վեբ ծրագրերի հայտնի տեսակներից են` որոնման համակարգերը, վեբ փոստը, փոստով վաճառքը և օնլայն խաղերը: Որոնման համակարգը վեբի օգտագործման ձևերից է, որը որոնում է փաստաթղթեր : Վեբ փոստը նախատեսված է էլ. փոստ ուղարկելու և ստանալու համար: Բովանդակության կառավարման համակարգը (Content Management System- CMS) փաստաթղթերը ներկայացնում է այնպես, ինչպես վեբ կայքում, սակայն այս դեպքում փաստաթղթերը յուրաքանչյուր հարցման ժամանակ բացվում են հատուկ ծրագրի օգնությամբ: Բովանդակության կառավարման համակարգի օգնությամբ հնարավոր է իրականացնել է փաստաթղթերի ձևավորման մշակումները :
- Վեբ բլոգը բովանդակության կառավարման համակարգ է, որտեղ բովանդակության տարրերը ներկայացված են ըստ իրենց ստեղծման տարրեգրության:
- Վիկին (հավայերեն` wikiwiki, նշանակում է արագ) բովանդակության կառավարման համակարգ է, որի նպատակն է հեշտացնել փաստաթղթերի համագործակցային ստեղծումը : Այն բազմաթիվ անձանց հնարավորություն է տալիս միաժամանակ փոփոխություններ կատարել, ինչպես նաև ունի քննարկումների համար նախատեսված տարածք :
Առևտրային վեբ կայքը բովանդակության կառավարման համակարգ է, որտեղ բովանադակության պարունակությունը ապրանքների վերաբերյալ հայտարարություններ են : Այն օգտագոծվում է փոստային առևտրի նպատակով : Այցելությունների և գնման գործողությունները գրանցվում են մարկետինգի սկզբունքով: Նման կայքերն օգտագործվում են ինչպես որևէ համայնքի արտադրանքի վաճառքի նպատակով, այնպես էլ անհատների արտադրանքի կամ աճուրդների նպատակով: Զննարկչային խաղը վիդեո խաղ է, որը ևս հանդիսանում է վեբ ծրագրի ձևերից: Ֆորումը հնարավորություն է տալիս բաց քննարկումներ իրականացնել օգտագործողների միջև : Որևէ օգտագործող հաղորդագրություն է թողնում և այն կարող են կարդալ բոլոր օգտագործողները : Ֆորում հաճախ հանդիսանում է վեբ ծրագրերի ձևերից:
Ակնթարթային հաղորդագրությունը (անգլերեն` chat) տարբեր օգտագործողների միջև հաղորդագրությունների փոխանակության հնարավորություն է տալիս: Այս ծառայության ծրագրերը երբեմն կիրառվում են վեբ ծրագրերի միջոցով: Հաղորդագրությունները կարող են ուղարկվել նույն ծրագրից օգտվող մեկ այլ օգտագործողի կամ նրա բջջային հեռախոսին` կարճ հաղորդագրության ծառայության` (short message service, կրճատ` SMS) միջոցով: Գուգլ քարտեզները ('''Google Maps''') ևս վեբ ծրագրերի ձևերից են, որոնց միջոցով կարելի է ուսումնասիրել ամբողջ աշխարհի քարտեզները:
'''Facebook'''-ը վեբի այն օգտագործման ձևերից է, որի միջոցով յուրաքանչյուր օգտագործող հնարավորություն է ստանում ներգրավվել որևէ սոցիալական ցանցի մեջ (ընկերներ, կոլեգաներ, նույն հետաքրքրությունները կիսող մարդիկ):
Տեխնոլոգիա [խմբագրել]
Ըստ ամենաշատ կիրառվող տեխնոլոգիայի` վեբ ծրագրերն ուղղորդվում է դեպի վեբ սերվեր, որի վրա գտվում է վեբի օգտագործման ծրագիրը : Այս գործընթացը երբեմն ուղեկցվում է տվյալների բազայի սերվերով, որը կոչվում է կիրառվող ծրագրի սերվեր : Կիրառվող ծրագրի կոդային աղբյուրը գտնվում է անմիջապես վեբ էջերում, որոնք պահվում են սերվերի կողմից : Երբ սպասառուն էջի հարցում է կատարում, վեբ սերվերը փնտրում է այն և կատարում նրա ցուցումները : Այդ ցուցումները կարող են ուղղված լինել նաև տվյալների բազայի սերվերին : Վեբ սերվերը գնորդին ուղարկում է էջը` ստացված արդյունքով :
Սպասառուի և սերվերի միջև տեղեկատվության փոխանակությունը կատարվում է ըստ HTTP հաղորդակարգի, որն օգտագործվում է նաև վեբ կայքերի համար : Վեբ ծրագրերը հաճախ առիթ են ստեղծում նշոցիկների (cookie) մեխանիզմի աշխատացման համար . որպես հարցման պատասխան, սերվերը սպասառուին ուղարկում է լրտես ծրագիր (քուքի) : Եվ այդպես, հաջորդ հարցման ժամանակ սպասառուն տեղեկատվություն է ուղարկում ծրագրին : Այս մեխանիզմի նպատակն է ճանաչել սպասառուի ինքնությունը և նրան մանիպուլիացիայի ենթարկել : Վեբ Էջերը կարող են պարունակել այլ տարրեր : Դրանք կոդային աղբյուրի հատվածներ են, որոնք էջի տեղափոխումից հետո բացվում են վեբ զննարկչի միջոցով` հակառակ կոդային աղբյուրի մեծ մասի, որը բացվում է սերվերի միջոցով` էջի տեղափոխումից առաջ : Սպասառուի ծրագիրը` վեբ զննարկիչը, նույն ծրագիրն է, որն օգտագործվում է վեբ կայք բացելու համար : Այլ տարրեր բացելու համար անհրաժեշտ ծրագրերը ընդգրկված են զննարկիչներում :