Րաֆֆի Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Րաֆֆի Պետրոսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 17, 1925(1925-06-17)
Փարիզ
Երկիր Ֆրանսիա
Մահացել է2011[1]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար
Գործիքներդաշնամուր

Րաֆֆի Պետրոսյան (հունիսի 17, 1925(1925-06-17), Փարիզ - 2011[1]), հայ դաշնակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (դասատուներ Ռ․ Տիբեր, Մ․ Չիամպի)։ Համերգային ծրագրերում ընդգրկել է Յոհան Սեբաստիան Բախի, Դ․ Սկարլատտիի, Էդվարդ Գրիգի, Կ․ Դեբյուսիի, Ս․ Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Տարբեր ոճի ու ժանրի կատարման մեջ դրսևորվում է Պետրոսյանի կատարողական բարձր վարպետությունը, քնարականությամբ ներթափանցված ինքնատիպ մեկնաբանումը։ Պետրոսյանի համար հատուկ ստեղծագործություններ են գրել ու նրան ձոնել կոմպոզիտորներ Մ․ Բելյարը, Պ․ Լոնտրեն, Ն․ Գալյոն, Ա․ Կուգելը և ուրիշներ։

Պետրոսյանը հանդես է եկել նաև որպես դիրիժոր է տարբեր երկրներում, տարբեր նվագախմբերի հետ։ Համերգային շրջագայություններով եղել է Եվրոպայի երկրներում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Ավստրալիայում, 1956 թվականին և 1957 թվականին՝ ԽՍՀՄ-ում (Մոսկվա, Լենինգրադ, Կին, Թբիլիսի, Երևան, Լենինական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 264