Տրուխանով կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրուխանով կղզի (ուկրաիներեն՝ Труханів острів), կղզի Դնեպր գետի վրա, գտնվում է Կիևի պատմական կենտրոնի դիմաց Դնեպրի հիմնական հունի և Դեսյոնկա գետաբազուկի միջև։

Մակերեսը կազմում է մոտ 450 հա, այն միացվում է Դնեպրի աջ ափի հետ հետիոտնային կամուրջով։

Մինչև Դնեպրի վրա Կիևի ՀԵԿ-ի ամբարտակի կառուցումը Տրուխանով կղզին գարնանային գետավարարման ընթացքում ամբողջովին ծածկվում էր ջրով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այստեղի բնակելի շենքերի ավերումից հետո Տրուխանով կղզին վերածվեց հանգստյան վայրի։ Այսօր կղզու վրա են գտնվում խոշոր լողափներ (Կենտրոնական, Դովբիչկա), Չեռտորոյ, ջրային կայաններ, սպորտային կառույցներ, ռեստորաններ, հանգստյան տներ և բազմաթիվ կանաչապատ տարածքներ։ Կղզու հյուսիսային մասում է գտնվում Ազգերի բարեկամության զբոսայգին և Բոբրովնյա արգելոցը։


Տեսարան դեպի Տրուխանով կղզին Վլադիմիրյան բլուրից
Տեսարան դեպի Տրուխանով կղզին Վլադիմիրյան բլուրից


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրուխանով կղզի» հոդվածին։