Տրյոսթաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Տրյոսթաու
Tröstau
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲավարիա
ՇրջանՎունզիդել Ֆիխտել (շրջան)
Մակերես19,28 կմ²
ԲԾՄ550 մ
Խոսվող լեզուներԻտալերեն
Բնակչություն2519 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ09232
Փոստային դասիչ95709
Ավտոմոբիլային կոդWUN
Պաշտոնական կոդ09 4 79 161
Պաշտոնական կայքtroestau.de
Տրյոսթաու (Գերմանիա)##
Տրյոսթաու (Գերմանիա)
Տրյոսթաու (Բավարիա)##
Տրյոսթաու (Բավարիա)

Տրյոսթաու (գերմ.՝ Tröstau), կոմունա Գերմանիայի Բավարիա երկրամասում։

Ենթարկվում է Վերին Ֆրանկոնիային։ Մտնում է Վունզիդել Ֆիխտել շրջանի մեջ։ Բնակչությունը՝ 2519 մարդ (2010 թվականի դեկտեմբերի 31)[1] ։ Տարածքը՝ 19,28 կմ² է։ Պաշտոնական կոդ — 09 4 79 161։ Գերմանիայում Տրյոսթաու քաղաքը ճանաչվել է առողջարանային վայր, հանգստացողների համար ունի 600 վայր։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Ֆիխտել լեռան հարավարևմտյան բարձրադիր հատվածում։ Կոմունան բաժանված է 15 մասերի[2]՝

  • Ֆարենբահ
  • Ֆուրտհամմեր
  • Կյուլգրյուն
  • Լեոպոլդսդորոֆ
  • Նոենհամմեր
  • Վիերստ
  • Վորդորոֆ
  • Վորդորֆերմյուլլե
  • Ֆիրստ
  • Ռոհրմյուհլե
  • Տրյոստաու
  • Գրոտսչենմուհլե
  • Սիհաուս
  • Սիլբերհաուս

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքաձև գիծը խորհրդանշում է Կոսիանա լեռը, զինանշանը բաժանվում է սև և սպիտակ գույների։ Իսկ ստորին մասում կա երկու ճանկերով թաթեր, թաթում՝ կարմիր անկյունաչափ և մուրճ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1314 թվականին։ Տրյոսթաուն Բաիրոիտ իշխանական տան մի մասն է կազմում, 1795 թվականին առնչվում էր Պրուսիայի հետ։ 1807 թվականին ըստ Տիլսիտի խաղաղության պայմանագրով կոմունայի տարածքն ընկել է Ֆրանսիայի տիրապետության տակ։ 1810 թվականին Բաիրորիտ իշխանական տունը փոխարիվում է Բավարիայի թագավորությունով։ 1818 թվականին Բավարիայում բարեփոխումներ են տեղի ունենում, որի արդյունքում կոմունան դառնում է անկախ համայնք։ 1954 թվականին կոմունայի արևելյան մասին միանում է Ֆարենբահան, որը նախկինում պատկանել է Նագել համայնքին։ 1978 թվականին կոմունայի տարածքին է միանում նաև Ֆորդորֆը։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյնց Մարտինի

Մշակույթ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունայի ճարտարապետական հուշակոթողներից է կոմունայի Համերհերեն ամրոցը, գտնվում է Լեոպոլդսդորոֆի արևելյան մասում։ Ներկայումս կա տան կամար, որը վերաբերում է ամրոցին։ Հետագայում վերականգնվել է և վերականգնել է 19-րդ դարի պատմամշակութային պատկերը, ինչպես նաև ամրոցի շրջակայքում եղած լճերը և շինությունները։

Այլ վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր վայրեր կան լեռնային հատվածներում, մի հոյակապ ընդգծուն շարք նախորդում է Ֆիհտել լեռան վրա, Ֆելզեն լաբիրինթոսը և Լուիզ ամրոցը, գտնվում է Բունզիդելիայի մոտակայքում, ինչպես նաև հատուկ զգացմունքների արահետը՝ անտառ տանող ճանապարհին, անտառային լճի երկայնքում։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունայում կազմակերպվում է ամենամյան փառատոն «Հաիցֆեստը», տոնական օդանավակայանի սպորտային Շյոնբուռն ակումբում։

Տնտեսություն և ենթակառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխադրամիջոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը կապվում է 303 պետական ճանապարհի հետ, որն առավել կարևոր է Վերին Ֆրանկոֆոնիայի հետ կապ պահպանելու համար։ Բացի այդ շրջանաձև ճանապարհի հեշտացնում է կապը Նագելի և Վաինշտադտի հետ։ Նախկինում այստեղով անցել է երկաթուղային գիծ, որն այժմ հարմարեցված է հեծանվարծավի համար։

Հասարակական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայքնի տարածքում գտնվում է լյութերական և հռոմեական կաթոլիկ եկեղեցին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական հաստատությունները նախատեսված է տարրական և միջնակարգ դպրոցներում սովորողների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bayerisches Landesamt für Statistik und Datenverarbeitung – Fortschreibung des Bevölkerungsstandes, Quartale (hier viertes Quartal, Stichtag zum Quartalsende)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. http://www.bayerische-landesbibliothek-online.de/orte/ortssuche_action.html?anzeige=voll&modus=automat&tempus=+20111206/194946&attr=OBJ&val=1312

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրյոսթաու» հոդվածին։