Տրիստան դա Կունյա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Տրիստան դա Կունյա | ||||||
|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||
| Նշանաբան՝ "Մեր ուժը մեր հավատքն է" |
||||||
| Ազգային հիմն՝ Տե՛ր Աստված, օրհնի՛ր Թագուհու՛ն |
||||||
| Մայրաքաղաք | Յոթ ծովերի Էդինբուրգ |
|||||
| Ամենամեծ քաղաք | մայրաքաղաքը | |||||
| Պետական լեզու(ներ) | Անգլերեն | |||||
| Կառավարում | Բրիտանիայի ծովային տերիտորիա | |||||
| - | Միապետ | Եղիսաբեթ II | ||||
| - | Նահանգապետ | Մարկ Քեյպս | ||||
| - | Ադմինիստրատոր | Շոն Բըրնս | ||||
| - | Գլխավոր կղզապետ | Յան Լավարելլո | ||||
| Սուրբ Հեղինեի, Համբարձման և Տրիստան դա Կունյա կղզիների մաս |
||||||
| - | Առաջին բնակության հաստատում | 1810 | ||||
| - | Քեյփի գաղութի կաղյալ մաս (ՄԹ) | 14 օգոստոսի, 1816 | ||||
| - | Սուրբ Հեղինեի կախյալ մաս | 12 հունվարի, 1938 | ||||
| - | Ներկայիս սահմանադրություն | 1 սեպտեմբերի, 2009 | ||||
| Բնակչություն | ||||||
| - | 2010 մարդահամարը | 264 | ||||
| Դրամական միավոր | Ֆունտ ստեռլինգ (£) (GBP) |
|||||
| Ժամային գոտի | GMT (UTC+0) | |||||
| Ինտերնետ | (.sh կամ .uk) | |||||
| Հեռախոսային կոդ | +290 | |||||
Մայրաքաղաք Յոթ ծովերի Էդինբուրգը
Տրիստան դա Կունյա (իսպ.` Tristan da Cunha), Բրիտանիայի ծովային տարածքների մաս կազմող Սուրբ Հեղինեի, Համբարձման և Տրիստան դա Կունյա կղզիների կղզեխմբային միությանը պատկանող արշիպելագ: Կղզեխմբի մեջ է մտնում նաև Սուրբ Հեղինեի կղզին (2430 կմ)` Տրիստան դա Կունյայից դեպի հյուսիս և հասարակածային` Համբարձման կղզին:
Տրիստան դա կունյան գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ծայր հարավում` կազմված հրաբխային ծագման կղզիներից: Համարվում է աշխարհի առավել հեռադիր բնակեցված արշիպելագներից: Ամենամոտ ցամաքը Հարավային Աֆրիկան է: Հեռավորությունը Հարավային Աֆրիկայից կազմում է 1750 կմ, իսկ Հարավային Ամերիկայից` 3360 կմ:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Մեդիաֆայլեր այստեղ՝ Տրիստան դա Կունյա