Տրիպոլի (Լիբանան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տրիպոլի, Լիբանանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրիպոլի (այլ կիրառումներ)
Բնակավայր
Տրիպոլի
արաբ․՝ طرابلس‎‎
ԵրկիրԼիբանան Լիբանան
Մակերես14 կմ²
ԲԾՄ222 մետր
Հեռախոսային կոդ06
Պաշտոնական կայքtripoli-lebanon.org
Տրիպոլի (Լիբանան) (Լիբանան)##
Տրիպոլի (Լիբանան) (Լիբանան)

Տրիպոլի (արաբ․՝ طرابلس‎‎, արաբ․՝ Tripoli‎‎), Լիբանանի մեծությամբ երկրորդ քաղաքը, ինչպես նաև՝ երկրորդ նավահանգիստը մայրաքաղաք Բեյրութից հետո։ [[Հյուսիսային Լիբանան նահանգի և Տրիպոլիի շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչության թվաքանակը հասել է մոտավորապես կես միլիոնի, որի 80 տոկոսը սուննի մուսուլմաններ են, 10 տոկոսը՝ քրիստոնյաներ[1]։ Ունեցել է հայկական գաղութ, եկեղեցի, դպրոց, մարզական և մշակութային ակումբներ ու միություններ։

Հնագույն ժամանակներում քաղաքի տեղում կազմավորված է եղել Փյունիկյան Համադաշնությունը՝ Տյուրոս, Սիդոն և Արվադ քաղաքների եռյակով։ Հենց այդ պատճառով էլ հին հույները բնակավայրն անվանել են Տրիպոլի, այսինքն՝ եռակի քաղաք։ Հետագայում Տրիպոլին ընկել է պարսիկների, հին հռոմեացիների, արաբների, խաչակիրների, մամլյուքների, թուրքերի տիրապետության տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Riad Yazbeck. "Return of the Pink Panthers?" Արխիվացված 2012-02-19 Wayback Machine. Mideast Monitor. Vol. 3, No. 2, August 2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիպոլի (Լիբանան)» հոդվածին։