Տրիպանոսոմոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրիպանոսոմոզներ
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառՏրիպանոսոմներ[1]
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և անասնաբուժություն
 Trypanosomiasis Վիքիպահեստում

Տրիպանոսոմոզներ, մարդու և կենդանիների հիվանդություն, որի հարուցիչը արիպանոսոմներն են։ Տրիպանոսոմոզները դասվում են փոխանցողական (արանսմիսիվ) հիվանդությունների շարքը։ Մարդու համար վտանգավոր են աֆրիկական Տրիպանոսոմոզները (տես Քնախա) և ամերիկական Տրիպանոսոմոզներ կամ Շագասի հիվանդությունը։ Ամերիկական Տրիպանոսոմոզները 1909 թվականին նկարագրել է Կ․ Շագասը՝ Բրազիլիայում։ Հիվանդությունը տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում (Բրազիլիա, Չիլի, Արգենտինա, Վենեսուելա), հիմնականում բնակչության չքավոր խավերում։ Հիվանդությունը փոխանցվում է արյունածուծ փայտոջիլների (տրիատոմային փայտոջիլ) միջոցով։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է և վայրի ու ընտանի կենդանիները։ Հարուցիչները փայտոջիլների արտաթորանքների հետ ընկնում են աչքի, քթի, շրթունքների մաշկի լորձաթաղանթների անցման հատվածների վրա։ Հիմնական ախտանշաններն են․ սուր շրջանում՝ տենդը և ավշահան գույցների մեծացումը, քրոնիկական շրջանում՝ սրտի և ստամոքսաաղիքային համակարգի ախտահարումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։