Տրիոլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրիոլետ (ֆրանսերեն՝ triolet, ծագում է իտալերեն trio - «երեք» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է հատկապես 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։ Հայ գրականության մեջ բազմաթիվ տրիոլետներ է ստեղծել Վահան Տերյանը։ Օրինակ.

Բազմաթիվ տրիոլետների հեղինակ Վահան Տերյանը

Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն,
Այնքան գանձ ու խնդում
Չունի և պարսից արքան.
Հարուստն է պոետն այնքան
Երկրի մթին բանտում...
Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն...

Տրիոլետներ են գրել նաև Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը և այլք[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 293.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]