Տրաֆալգարյան հրապարակ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրաֆալգարյան հրապարակը (անգլ.՝ Trafalgar Square), հրապարակ է, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում: Հրապարակը գտնվում է լոնդոնյան Վեստմինստերում: Սկզբնական շրջանում կոչվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Վիլհելմ IV-ի անունով, սակայն 1805թ-ին վերանվանվել է Տրաֆալգարյան հրապարակ: Հրապարակի կենտրոնում գտնվում է Նելսոնի սյունը, իսկ ծայրում` Ադմիրալների կամարը: Հրապարակում ամենուր կարելի է հանդիպել աղավնիների: Ջորջ Օրվելի 1984 վեպում հրապարակը անվանված է «Հաղթանակի հրապարակ»: