Տրապիզոն (նահանգ)
| Երկիր | |
| Կարգավիճակ | Նահանգ |
| Մտնում է | Սևծովյան երկրամաս |
| Վարչկենտրոն | Տրապիզոն |
| Հիմնական լեզուներ | թուրքերեն |
| Բնակչություն (2000) | 975 137 |
| Ազգային կազմ | թուրքեր |
| Կրոնական կազմ | Սուննի իսլամ |
| Տարածք | 4 495 կմ² |
| Ժամային գոտի | +2 |
| Հեռախոսային կոդ | 462 |
| Ավտոմոբիլային կոդ | 61 |
| Վիքիպահեստում | |
| Պաշտոնական կայք | |
Տրապիզոն (թուրք.՝ Trabzon) – նահանգ Թուրքիայի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում։
Համապատասխանում է պատմական Խաղտիքին և Լազիկայի մի մասին: Տարածքը՝ 32400 կմ, կենտրոնը՝ Տրապիզոն: Բաժանված էր 4 գավառի (սանջակ)՝ Սամսոն, Տրապիզոն, Լազիստան և Գյումուշխանե: Հետագայում ավելացան Օրդուն և Կերասունը: Գավառները 19-ն էին, գավառախմբերը՝ 24: Ըստ տարբեր աղբյուրների, բնակչության թիվը 1900 թվականին մարդահամարի տվյալներով կազմում էր 1.200.000 բնակիչ, որից կրոնափոխ հայեր 60.000 և հայ քրիստոնյաներ՝ 60.000, 1908 թ մարդահամարով՝ 1.387.164 բնակիչ, որից հայեր ու հույներ՝ 46.789: Ըստ այլ աղբյուրների՝ 1912 թվականին նահանգում կար 100.000 հայ բնակիչ, ըստ Թեոդիկի «Ամենուն տարեցոյց»–ի՝ 1915 թվականի Մեծ եղեռնից առաջ այստեղ կար 65000 հայ բնակիչ, սակայն ջարդերից փրկվեց միայն 15 հազարը, ըստ Լեփսիուսի՝ այդ ժամանակ հայերի թիվը հասնում Էր 53 հազ մարդու: Նահանգում բնակվում Էին նաև լազեր, հույներ, թուրքեր, չերքեզներ, ասորիներ: Զբաղվում Էին եգիպտացորենի, ծխախոտի, վուշի, կանեփի, պտղատուների, ցիտրուսների մշակությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ, արհեստներով, առևտրով: Նահանգը ունի արծաթի, կապարի, պղնձի պաշարներ, հանքային ջրեր: Քաղաքներից են Սամսոնը, Օրդուն, Կերասունը, Գյումուշխանեն, Ռիզեն և այլն: 1970 թվականի մարդահամարի տվյալներով Տրապիզոնի նահանգն ուներ 659 000 բնակիչ:
|
|
|
|---|---|
| Էգեյան երկրամաս | Աֆիոն-Կարահիսար • Այդըն • Դենիզլի • Իզմիր • Քյութահիա • Մանիսա • Մուղլա • Ուշաք |
| Սևծովյան երկրամաս | Ամասյա • Արդվին • Բարտին • Բայբուրթ • Բոլու • Չորում • Դյուզջե • Գիրեսուն • Գյումյուշխանե • Կարաբյուկ • Կաստամոնու • Օրդու • Ռիզե • Սամսուն • Սինոպ • Թոկաթ • Տրապիզոն • Զոնգուլդակ |
| Կենտրոնական Անատոլիա | Ակսարայ • Անկարա • Չանքըրը • Էսքիշեհիր • Քարաման • Կայսերի • Քըրըքքալեյ • Քըրշեհիր • Կոնիա • Նևշեհիր • Նիղդե • Սիվաս • Յոզգատ |
| Արևելյան Անատոլիա | Աղրի • Արդահան • Բինգյոլ • Բիթլիս • Էլյազիղ • Էրզինջան • Էրզրում • Հակյարի • Իգդիր • Կարս • Մալաթիա • Մուշ • Թունջելի • Վան |
| Մարմարածովյան երկրամաս | Բալըքեսիր • Բիլեջիկ • Բուրսա • Չանաքկալե • Էդիրնե • Ստամբուլ • Քըրքլարելի • Կոջաելի • Սակարյա • Թեքիրդաղ • Յալովա |
| Միջերկրածովյան երկրամաս | Ադանա • Անթալիա • Բուրդուր • Հաթայ • Ըսպարտա • Կահրամանմարաշ • Մերսին • Օսմանիե |
| Հարավ-Արևելյան Անատոլիա | Ադըյաման • Բաթման • Դիարբեքիր • Գազիանթեփ • Քիլիս • Մարդին • Շանլըուրֆա • Շըրնաք • Սիիրթ |