Տրայկո Վելյանոսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրայկո Վելյանոսկի
մակեդոներեն՝ Трајко Вељаноски
Տրայկո Վելյանոսկին (մեջտեղում) Լեհաստանի Հանրապետության Սեյմում (2012)
Դրոշ
Դրոշ
Մակեդոնիայի Ազգային ժողովի նախագահ
Դրոշ
Դրոշ
21 հունիսի, 2008 - այժմ
Նախորդող Լյուբիշա Գեորգիևսկի
 
Կուսակցություն՝ Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Դեմոկրատական կուսակցություն հանուն Մակեդոնիայի ազգային միասնության
Կրթություն՝ Սկոպյեի համալսարանի Յուստինիանոս I-ի անվան իրավաբանության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ փաստաբան
Ազգություն մակեդոնացի
Ծննդյան օր նոյեմբերի 2, 1962 (61 տարեկան)
Ծննդավայր Հյուսիսային Մակեդոնիա Սկոպյե
Մակեդոնիա
Քաղաքացիություն  Հյուսիսային Մակեդոնիա

Տրայկո Վելյանոսկի (մակեդոներեն՝ Трајко Вељаноски, ծնվել է՝ 2 նոյեմբերի, 1962, Սկոպյե, Մակեդոնիա), մակեդոնացի քաղաքական գործիչ։ Մակեդոնիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ 2008 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրայկո Վելյանոսկին ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 2-ին Սկոպյե քաղաքում։ Ավարտել է Սկոպյեի համալսարանի Յուստինիանոս I-ի անվան իրավաբանության ֆակուլտետը 1988 թվականին։

1988 թվականից մինչ 1999 թվականն աշխատել է որպես փաստաբան[1]։ 1999-2001 թվականներին որպես քարտուղարի տեղակալ աշխատել է Մակեդոնայի արդարադատության նախարարությունում։ 2001 թվականից մինչ 2002 թվականը եղել է արդարադատության նախարարի տեղակալ։ 2003-2006 թվականներին նորից աշխատել է որպես փաստաբան։

2006 թվականի հուլիսին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ ընտրվել է Մակեդոնիայի ազգային ժողովի անդամ ՄՆՀԿ-ԴԿՀՄԱՄ (Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Դեմոկրատական կուսակցություն հանուն Մակեդոնիայի ազգային միասնության, մակեդոներեն՝ Внатрешна Македонска Револуционерна Организација - Демократска Партија за Македонско Национално Единство) կուսակցության կողմից։ Հաջորդ ընտրությունների ժամանակ՝ 2008 թվականի հունիսին, կրկին ընտրվում է Ազգային ժողովի անդամ։ Առաջին նստաշրջանի ընթացքում՝ 2008 թվականի հունիսի 21-ին, ընտրվել է Մակեդոնիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրայկո Վելյանոսկին ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Biography of Trajko Veljanovski». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
  2. «Biography of Trajko Veljanoski». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.