Տրամաբանական հասցեավորման համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեղային (լոկալ) ցանցերում հաղորդագրությունները (փաթեթներ) հանգույցների միջև ուղարկվում են օգտագործելով համակարգչի ցանցային միջներեսի հարթակի MAC հասցեն (Միջավայրի Մուտքի Կռավարում MAC- Media Access Control )։ Այս հասցեն տրվում է յուրաքանչյուր ցանցային միջներեսին(պլատաին) գործարանում և այն ունիկալ է, երբեք չի կրկնվում։ Տեղային և փոքր ցանցերում վերը նշված հաղորդագրությունների հաղորդման գործընթացը ապահովում է ցանցում տվյալների փոխանցման նորմալ աշխատանք։ Բայց պատկերացնենք, որ մենք սկսում ենք ուղարկել փաթեթները ոչ թե լոկալ ցանցում, այլ համացանց, որտեղ ընդհանուր հանգույցների քանակությունը այսօրվա դրությամբ գերազանցում է 600 միլիոնը։ Փնտրել ու գտնել այսքան սարքավորումների մեջ մեզ հետաքրքրող հանգույցը ըստ նրա MAC-հասցեի, համարյա թե անհնար կլիներ։ Եվ եթե հաշվի առնենք, որ հանգույցները փնտրելու համար Ethernet տեխնոլոգիաում արտադրվում և ցանց է ուղարկվում մեծ քանակությամբ ընդհանուր հարցումներ (Broadcast) ապա պարզ է, որ համացանցում անիմաստ է դառնում նման տիպի հաղորդագրությունների փոխանցումը։ Դրա համար մեծ Ethernet ցանցերը, որոնք բաղկացած են բազմաթիվ հանգույցներից, դառնում են ոչ էֆեկտիվ և դանդաղեցնում են ցանցի աշխատանքը։ Այս պրոբլեմը լուծելու համար մեծ Ethernet ցանցերը բաժանում են ավելի փոքր մասերի։ Ցանցերի բաժանման հիմքում դրած է Հիերարխիկ կառուցվածքի մոդելը։ Ցանցերը ստեղծելու ժամանակ Հիերարխիկ կառուցվածքը հնարավորություն է տալիս խմբավորել սարքավորումները ըստ ցանցերի, կազմակերպելով համապատասխան մակարդակներ։ Այս դեպքում տեղային ինֆորմացիան մնում է տեղային ցանցում, իսկ արտաքին՝ վերին մակարդակ են անցնում այն փաթեթները, որոնք նախատեսված են ուրիշ ցանցերի համար։ Հիերարխիկ կառուցվածքը մեծացնում է ցանցի էֆեկտիվությունը, հնարավորություն է ստեղծում օպտիմիզացնել համակարգը, բարցրացնում է ցանցի արագագործությունը և նաև հնարավորություն է ստեղծում վերակառուցել կամ ստեղծել նոր ցանցեր՝չխանգարելով գոյություն ունեցող ցանցերի աշխատանքին։ Հիերարխիկ (ստորակարգ)կառուցվածքի մոդելը բաղկացած է հիմանականում երեք մակարդակից 1 Մուտքի մակարդակ- միացնում է հանգույցները Ethernet լոկալ ցանցում 2 Բաշխման (բաժանման) մակարդակ- միացնում է տեղային ցանցերը միմյանց հետ 3 Կենտրոնական կամ միջուկի մակարդակ- ապհովում է գերարագ կապ բաշխման մակարդակի սարքավորումների միջև Այսպիսի համակարգում անհրաժեշտ է հասցեավորման հատւկ տրամաբանական (լոգիկ) համակարգ, որը հնարավորություն կտա գտնել համապատասխան հանգույցների դիրքը (կամ տեղը) ընդհանուր կառուցվածքում։ Հասցեավորման նման կանոնակարգը, որը հնարավորություն է տալիս գտնել հանգույցի տեղադրման վայրը համացանցում կոչվում է Համացանցի Հաղորդակարգ(IP)։ Այս կանոնակարգը սահմանում է տվյալների՝ ցանցով փոխանցման և երթուղավորման կարգը։ IP հասցեն կարելի է նմանացնել մարդու ապրելու հասցեի հետ, օրինակ՝ հանրապետություն, քաղաք, փողոց, տուն, բնակարան։ Այս հասցեն կարող է անընդհատ փոփոխվել։ Նույնը վերաբերվում է համակարգչին։ Եթե համակարգչի MAC-հասցեն կարված է ցանցային միջներեսի հարթակի վրա ու փոփոխության ենթակա չէ, ապա IP-ն, որը իրենից ներկայացնում է հանգույցի տեղադրման վայրը կարող է անընդհատ փոփոխվել։ IP հասցեն կամ ինչպես նաև ասում են ցանցային հասցեն հանգույցին տրվում է ցանցի ղեկավարի կողմից ելնելով ցանցի առանձնահատկուրյուններից։ IP հասցեն կազմված է երկու մասից, առաջին մասը դա ներկայացնում է ցանցը, իսկ երկրորդ մասը ներկայացնում է հանգույցի համարը տվյալ ցանցում։