Տուլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ի ավիաբազա

Տուլե (Thule), բնակավայր Գրենլանդիայում, Բաֆինի ծովի հյուսիսս-արևելյան ափին։ Բնակչությունը գլխավորապես կազմված է եղել էսկիմոսներից։ Եղել է ծովային գազանների արդյունագործություն, բևեռաղվեսի որս։ Հիմնադրվել է 1910-ին, որպես մորթու առևտրի կետ։ 1953 թ.-ին Տուլեի տեղում կառուցվեց ԱՄՆ-ի ռազմաօդային խոշոր բազա, իսկ ամբողջ բնակչությունը տեղափոխվեց Կաանաակ։