Տուժողի հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիրարկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավունքի հոգեբանության որոշ փոքրաքանակ մասնագետներ առանձնակի ուշադրություն են դարձրել բավականին նշանակալի մի կատեգորիայի՝ տուժողի հոգեբանական առանձնահատկություններին, այսպիսի հեղինակների շարքում են հիմնարար հետազոտություններով աչքի են ընկել Վասիլևը և Չուխարովսկին, որոնք տուժողի հոգեբանության առանձնահատկությունները ներկայացրել են որպես առանձին բաղադրամաս։ Հատկապես նախաքննության և դատաքննության գործընթացներում առանձնահատուկ կերպով կարևորվում է տուժողի հոգեբանական առանձնահատկությունների իմացությունը։ Այս առումով առանձնացվում է երկու հիմնական տիրույթ՝

  • Ստատիկ

Որի մեջ մտնում են անձի ազգային պատկանելիությունը, սեռը տարիքը սոցիալական կարգավիճակը, և այլն։

  • Դինամիկ

Որի մեջ մտնում են անձի վարքը հանցագործությանը անմիջապես նախորդած պահին, հանցագործությունից հետո և դրանց փոխադարձ կապը։ Գիտական վերլուծությունները պնդում են որ, բավականին հաճախ հատկապես անձի դեմ ուղղված հանցագործությունների դեպքում տուժողը որոշակիորեն ազդում է և արագացնում կամ ինտենսիվացնում իրավախախտ գործունեությունը։
Վերը նշվածը հիմնավորելու նպատակով բերենք փաստական տվյալներ՝
Անձի դեմ ուղղված հանցագործությունների շուրջ 80%-ի դեպքում ամբաստանյալը ու տուժողը գտնվում են ծառայողական, բարեկամական, ընկերական կամ ինտիմ կապերի մեջ և հանցագործությունը ներկայանում է որպես նրանց միջև ծագած կոնֆլիկտի վերջնական փուլ, սրանց շուրջ 65%ը գտնվել են անսթափ վիճակում՝ ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության ներքո։ Վերջիններիս ուղիղ կեսը հանցագործությունից մի փոքր առաջ ալկոհոլ կամ թմրանյութ են օգտագործել հենց ամբաստանյալի հետ։ Վիճակագրությունը վկայում է, որ բռնաբարությունների 40%-ը դեպքում տուժողը ինքն է գնում պրովոկացիայի՝ չափազանց ազատ պահվածքի, վուլգար հագուստի, երկիմաստ արտահայտություններով և այլ միջոցներով, ուստի եզրակացնելի է, որ տուժողի և ամբաստանյալի վարքը փոխկապակցված են, և ամբաստանյալի վարքագիծը հիմքում ունի տուժողի վիկտիմ վարքագիծը որպես դրդապատճառ։ Որպես իրավունքի կատեգորիա նախաքննության մարմնի համար տուժողը ներկայացնում է առանձնակի ուշադրության արժանի օբյեկտ, քանի որ իրավախախտ գործունեության ընթացքում հենց նրան է հասցվում ֆիզիկական կամ բարոյական որոշ դեպքում նաև նյութական վնաս, տրամաբանորեն տուժողը պետք է շահրգռված լինի օբյեկտիվ բացահայտման ուղղությամբ և նախաքննության մարմիններին ի տարբերություն վկաների՝ տրամադրի ավելի հստակ և արժանահավատ տեղեկատվություն։ Սակայն հատկապես բռնարարքների դեպքում տուժողների ճնշող մեծամասնության մեջ տեղի են ունենում հոգեբանական որոշ ապակառուցողական փոփոխությունների, սա է պատճառը, որ տուժողը հանցագործության հետևանքով կրելով ծանր սոմատիկ և հոգեբանական վնասվածքներ չի կարողանում հստակ հիշել հանցագործություն կատարողների թիվը, դեմքերը, մանմնակազմությունը և դրանք կարողանում է մտաբերել որոշ ժամանակ անց, անհընդհատ վերապրելով իր հետ կատարվածը, սա է պատճառը որ նպատակահարմար է համարվում տուժողին մի քանի անգամ հարցաքննելը։

Տուժողի հոգեբանության վտանգավոր միտումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դեպքերում տուժողը հասկանալով օրենքի տեսանկյունից ամբաստանյալի նկատմամբ ունեցած սեփական առավելությունը դիմում է անընդունելի և դատապարտելի միջոցների հասկանալով որ իր ցուցմուքներից է կախված ամբաստանյալի պատժաչափը։ Որոշ տուժողներ նպաստավոր ցուցմուքի համար նույնիսկ ակնկալում են որոշակի փոխհատուցում։ Այս երևույթը բավականաչափ տարածված է հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր երկրներում։ Մեխանիզմը հետևյալն է. տուժողը նախաքննության գործընթացում կապի մեջ է մտնում ամբաստանյալի բարեկամների, հարազատների, ընկերների հետ, որը ուղեկվում է վերջիններիս կողմից տուժողի նկատմամբ ընդգծված դրական վերաբերմունքով, հյուրասիրություններով, ընդհուպ մինչև նյությական օժանդակություն ցուցաբերելով, փաստորեն ամբաստանյալի ամենանեղ շրջապատը տուժողի համար վերածվում է ռեֆերենտային կամ էտալոնային խմբի, որի կարծիքը կարևոր է մարդու համար, իսկ որոշ դեպքերում գրեթե պարտադիր, սրա հետևանքով էլ նախաքնննության ցուցմունքները և դատարանում տրված ցուցմունքները սկսում են իրարից էապես տարբերվել, այս երևույթը շահադիտական նկատառումներով օգտագործվում է նաև որոշ խարդախ անհատների կողմից։ Տուժողին հեգեբանական առանձնահատկություննի մի կարևոր գործոնների խումբ էլ պայմանավորված է նրա անձի անհատական առանձնահատկություններով, այսինքն՝ խառնվածքով բնավորությամբ աշխարըմբռնմամբ առաջնային արժեքների համակարգով, ինտելեկտուալ մակարդակով և իրավագիտակցությամբ։