Տորֆավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Տորֆավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Համայնք Վարդենիս համայնք[1]
Մակերես3.9 կմ²
ԲԾՄ2003 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն490 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս1624
Տորֆավան (Հայաստան)##
Տորֆավան (Հայաստան)
Տորֆավան (Գեղարքունիքի մարզ)##
Տորֆավան (Գեղարքունիքի մարզ)

Տորֆավան, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 2 կմ արևմուտք, ծովի մակարդակից մոտ 2000 բարձրության վրա։

Տորֆավան գյուղը հիմնադրվել է 1936 թվականին[3]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Վարդենիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Տորֆավանի մշտական բնակչությունը կազմել է 490, առկա բնակչությունը՝ 459 մարդ[4]։ Մինչև 1989 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետ այստեղ են հաստատվել Բաքվից բռնագաղթած հայեր[3]։ Տորֆավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1939 65 մարդ [5]
1959 322 մարդ [5]
1970 228 մարդ [5]
1979 833 մարդ [5]
1989 149 մարդ [5]
2001 505 մարդ [5]
2011 490 մարդ [2]


Համայնքում չկա դպրոց, բայց համայնքի 85 դպրոցականները հաճախում են Վանևանի և մասամբ Լուսակունքի միջնակարգ դպրոցները։ Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տորֆավան բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 47, available online at the website of the Internet Archive: