Տորիի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորիի (ճապոներեն՝ 鳥居, բառացի «թռչնի թառ»), ծիսական դարպասներ, որոնք տեղադրվում են ճապոնական սինտո դավանանքի սրբատեղիների դիմաց։ Ավանդաբար կարմիր են ներկված, առանց փեղկերի երկու սյուներ են վերևում երկու հորիզոնական ձողերով, որոնցից վերևինը կոչվում է (ճապոներեն՝ 笠, «կասագի»), իսկ ներքևինը՝ (ճապոներեն՝ 貫, «նուկի»)։
Այժմ տորիին Ճապոնիայի ամենաճանաչելի խորհրդանշաններից մեկն է։ Ամենահայտնին Իցուկուսիմայի տորիին է, որը կառուցվել է 1875 թվականին, 16 մետր բարձրություն ունի։ Դարպասը տաճարային համալիրի մուտքն է ծովի կողմից։ Ամեն մակընթացության ժամանակ նա թեթևակի ընկղմվում է ջրիմեջ։