Տոռեսի նեղուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տորեսի նեղուցից)
Տոռեսի նեղուց
en/Torres Strait
Տոռեսի նեղուց
ԵրկիրԱվստրալիա / Պապուա Նոր Գվինեա
Բաժանում էԱվստրալիա և Նոր Գվինեա կղզին
Լայնություն150-240[1] կմ
Ավստրալիա / Պապուա Նոր Գվինեա դեռ չունի տեղորոշման քարտեզներ.

Տոռեսի նեղուց (իսպ.՝ estrecho de Torres, անգլ.՝ Torres Strait), բաժանում է Նոր Գվինեա կղզին և Ավստրալիայից։ Միացնում է Հնդկական և Խաղաղ օվկիանոսները (համապասխանաբար Կորալյան և Արաֆուրյան ծովերը)։ Լայնությունը ամենանեղ մասում ընդամենը 150 կմ է։ Կան շատ կղզիներ, ժայռեր, խութեր։ Զմռանը հոսանքներն ուղղված են դեպի արևելք, ամռանը՝ արևմուտք, արագությունը՝ մինչև 1 կմ/ժ։ Անվանվել է ի պատիվ իսպանացի ծովագնաց Լուիս Վաես դե Տոռեսի (1560-1614): Հարավում տարածվում է Քեյփ-Յորք թերակղզին, որը ավստրալիական Քվիսլենդ նահանգի ամենահյուսիսային մասն է։ Հյուսիսում է գտնվում Նոր Գվինեան՝ Պապուա պետության Արևմտյան պրովինցիան։

Աշխարհագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղուցը միացնում է Կորալյան ծովի արևելքում Արաֆուրյան ծովին արևմուտքում։ Նեղուցը ծատ նեղ է, իսկ խութերն ու կղզիները դարձնում են այն ավելի վտանգավոր։ Տոռեսի նեղուցում տարածվում են մի շարք կղզիեխմբեր, որոնք կոչվում են Թորենսի նեղուցի կղզիներ:Դրանց թիվը 274 պակաս չէ, որոնցից 17 այսօր բնակեցված են։ Կղզիներն իրենց էկոհամակարգով և ձևավորմամբ տարբեր են։ Նոր Գվինեա կղզուն մոտ գտնվող կղզիները զառիթափ ռելիեֆ ունեն, կազմված են ծովերը թափվող գետերի ալյուվիալ նստվածքներից։ Կղզիներից շատերը արևմուտքում ժայռոտ են, ձևավորված են հիմնականում գրանիտից, որոնք իրենցից ներկայացնում են Մեծ արգելախութի կատարներ, որոնք վերջին սառցայի ժամանակաշրջանում դարձել են կղզիներ՝ ծովերի բարձրացման հետևանքով։ Կենտրոնական կղզիները հիմնականում կորալային խութեր են, իսկ արևելքում հրաբխածին են։ Տոռեսի նեղուցի բնիկները մալայզիական ժողովուրդներ են, Նոր Գվինեայի պապուասների ազգակիցները։ Աբորիգենների հիմնական լեզուն կալա-լագավ-յան և մերիամ-միր, ինչպես նաև բրոկան՝ Տոռեսի նեղուցի կրեոլական լեզուն։ 2001 թվականի ավստրալիական գրանցվածների տվյալների համաձայն բնակչությունը կազմում է 8089 մարդ։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղուցով նավարկած առաջին եվրոպացին Լուիս Վաես դե Տոռեսն է,արշավախմբի հրամանատարի տեղակալ իսպանացի ծովահեն Պեդրո Ֆերնանդես Կիրոսն էր, ով Պերուից լողալով 1605 թվականին հասավ Խաղաղ օվկիանոսի հարավ։ Այն բանից հետո, երբ Կիրոսի նավը վերադարձավ Մեքսիկա, Տոռեսն առաջարկեց ծրագրել ճանապարհորդություն Մանիլա Մոլուքյան կղզիներով։ Նա լողաց Նոր Գվինեայի ծովափով, հնարավոր է, որ այցելած լիներ Ավստրալիայի հյուսիսը, թեև դրա մասին վկայող տեղեկություններ չեն պահպանվել։ 1769 թվականին շոտլանդացի աշխարհագրագետ Ալեքսանդր Դալրիմպլը կարդաց Տոռեսի նավարկության մասին և նեղուցն անվանեց ի պատիվ նրան։ 1770 թվականին, երբ Ջեյմս Կուկը միացրեց ողջ արևելյան Ավստրալիան Բրիտանական թագավորությանը, նա նավարկեց ավստրալիական ծովափը նեղուցի կողմով։ 1879 թվականին Տոռեսի նեղուցի կղզիները միացրեցին Քվիսլենդին։ Արդյունքում դրանք դարձան բրիտանական Քվիսլենդ գաղութի մասը, թեև դրանցից շատերը գտնվում են Նոր Գվինեայի ծովափին մոտ։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոռեսի նեղուցը հիշատակվում է Ժյուլ Վեռնի « Քսան հազար լյո ջրի տակ » վեպում, որպես վտանգավոր նեղուց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոռեսի նեղուց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։