Տոմաս Կուսչակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոմաս Կուսչակ, 2008 թ. լուսանկար

Տոմաշ Միրոսլավ Կուշչակ, լեհ ֆուտբոլիստ:

Կենսագրություն և կարիերա [խմբագրել]

Ծնվել է 1982թ. մարտի 20-ին` Կրոսնո քաղաքում: Նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան Վրոցլավի «Շլենսկ» թիմում: Հետո հանդես է եկել գերմանակ KFC Uerdingen 05 ակումբում ու հենց այդտեղից էլ 2001թ. տեղափոխվեց Բերլինի «Գերտա» թիմը: Բայց այդ թիմի կազմում նա ոչ մի խաղ չանցկացրեց և 2004թ. «Վեստ Բրոմի» մարզիչ Հարի Մեերսոնը երեք տարվա պայմանագիր ստորագրեց Կուշչակի հետ: Այդ ժամանակ նա արդեն երկու հանդիպում էր անցկացրել Լեհաստանի ազգային հավաքականի կազմում, որտեղ նրա դեբյուտը կայացավ 2003թ. դեկտեմբերի 11-ին` Մալթայի հետ արտագնա խաղում և լեհերը հաղթեցին 4-0 հաշվով: Իսկ «Վեստ Բրոմի» կազմում դեբյուտը կայացավ 2004թ. սեպտեմբերի 18-ին` առաջնությունում «Ֆուլհեմի» հետ խաղում, որը ոչ-ոքի ավարտվեց (1-1): Կուշչակն ընդամենը մեկ խաղ էր անցկացրել «Վեստ Բրոմի» կազմում, երբ Պրեմիեր Լիգայում թիմը պատրստվում էր խաղալ «Մանչեստեր Յունայթեդի» հետ 2004/05 մրցաշրջանի նախավերջին տուրում և «Վեստ Բրոմը» կարող էր դուրս մնալ և տեղափոխվոլ առաջին դիվիզիոն: Բայց Կուշչակը փայլուն անցկացրեց այդ հանդիպումը, փոխարինելով առաջին խաղակեսում վնասվածք սատացծ հիմնական դարպասապահ Խոլթին: Այդ խաղն ավարտվեց ոչ-ոքի 1-1, իսկ Տոմաշը ստացավ իր առաջին պարգևը Պրեմիեր Լիգայում որպես «Հանդիպման լավագույն խաղացող»: Հաջորդ շաբաթ` վերջին տուրում «Պորտսմուտի» դեմ խաղում Կուշչակը նորից գրավիչ խաղ ցուցադրեց, անառիկ պահելով իր դարպասը, իսկ «Վեստ Բրոմը» հաղթեց 2-0 հաշվով և մնաց անգլիական ֆուտբոլի էլիտայում: 2005/06 մրցաշրջանում Կուշչակը դիտարկվում էր որպես Կրիս Կիրկլանդի փոխարինող, բայց Կիրկլանդը վնասվածք ստացավ ու 2005թ. հոկտեմբերի 30-ին Կուշչակն անցկացրեց իր առաջին հանդիպումը մեկնարկային կազմում, սակայն չկարողացավ խանգարել «Նյուկասլին», որը հաղթեց 3-0 հաշվով: Այդ հանդիպումից ի վեր Տոմաշի գործողությունները կատարելագործվեցին ու նա դարձավ թիմի հիմնական դարպասապահը և շարունակում էր մնալ այդ դիրքում անգամ Կիրկլանդի ապաքինվելուց հետո: 2006թ. հուլիսի 7-ին «Վեստ Բրոմի» մարզիչ Բրայան Ռոբսոնը հաստատեց, որ «Մանչեստեր Յունայթեդը» առաջարկով է հանդես եկել Կուշչակին 2 միլիոն ֆունտով գնելու մասին, սակայն այդ առաջարկը մերժվեց: 2006թ. օգոստոսի 3-ին «Վոստ Բրոմը» նորից մերժեց «Յունայթեդի» առաջարկը, այս նագամ 2,5 միլիոնի չափով, պնդելով, որ տրասֆերից բացի ակումբում պետք է վարձակալության հիմունքներով մեկ տարի հանդես գա «Կարմիր Սատանաների» հարձակվող Ջուզեպպե Ռոսսին: 2006թ. օգոստոսի 10-ին Տոմաշ Կուշչակը միացավ «Մանչեստեր Յունայթեդին» մեկ տարվա վարձակալության պայմանով` հետագա մշտական պայմանագիր ստորագրելու իրավունքով, որը և կնքվեց 2007թ. հուլիսի 2-ին և որի համար «մանկունիանցիները» վճարեցին 1,25 միլիոն ֆունտ: «Յունայթեդի» կազմում Կուշչակի դեբյուտը տեղի ունեցավ 2006թ. սեպտեմբերի 17-ին և չնայած պարտությանը նա շատ լավ տպավորություն թողեց իր խաղով` հետ մղելով Ժիլբերտո Սիլվայի խփած տասնմեկ մետրանոցը: 2006/07 մրցաշրջանում Կուշչակը մասնակցեց 13 հանդիպումներում ու ստացավ Պրեմիեր Լիգայի չեմպիոնի մեդալը, չնայած որ առաջնությունում անցկացրել էր ընդամենը 5 խաղ: 2007/08-ում Տոմաշը նորից ապացուցեց, որ անհրաժեշտության դեպքում կարող է արժանի փոխարինել թիմի դարպասում Էդվին Վան դեր Սարին, ու 9 հանդիպում անցկացրեց Անգլիայի առաջնությունում, նորից ստանալով երկրի չեմպիոնի մեդալը: Որպես Մոսկվայում կայացած Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի պահեստային դարպասապահ Տոմաշը նաև դարձավ գլխավոր Եվրոպական մրցույթի ոսկե մեդալակիր: 2008/09 մրցաշրջանում Կուշչակը «Յունայթդի» կազմում անցկացրեց 8 հանդիպում, իսկ 2008թ. սեպտեմբերի 8-ին երկարացրեց իր պայմանագիրն ակումբի հետ մինչև 2012թ.: