Տնտեսական փոխօգնության խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնտեսական փոխօգնության խորհուրդ-սոցիալիստական երկրների միջկառավարական տնտեսական կազմակերպություն: Ստեղծվել է 1949թ-ի հունվարին: ՏՓԽ-ի անդամ են` ԲԺՀ, ԳԴՀ, ԼԺՀ, Կուբան, ՀԺՀ, ՄԺՀ, ՉՍՍՀ, ՌՍՀ, ՍՍՀՄ և ՎՍՀ: 1949-ի փետրվարին ՏՓԽ-ի մեջ մտավ Ալբանիան: ՏՓԽ-ի Կանոնադրությունն ընդունվել է 1959թ-ի դեկտեմբերին, Խորհրդի XII նստաշրջանում: Կազմակերպությանը կարող է անդամագրվել ցանկացած երկիր, որն ընդունում է նրա նպատակներն ու սկզբունքները և համաձայն է կատարել Կանոնադրությամբ նախատեսված պարտավորույունները: ՏՓԽ-ի տարբեր մարմիննների աշխատանքներին մասնակցում է ՀՍՖՀ, դիտորդներ ունեն ԿԺԴՀ, Լաոսը, Անգոլան, Աֆղանստանը, Եթովպիան, ԵԺԴՀ, Մոզամբիկը, Նիկարագուան: ՏՓԽ համագործակցության համաձայնագրեր ունի Ֆինլանդիայի, Իրանի, Մեքսիկայի հետ, կապեր է պահպանում մի շարք միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ, դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում: ՏՓԽ-ի գործունեության հիմնարար նպատակը բազմակողմանի տնտեսության գործակցությունն է աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանման հետևողական խորացմանն ու ընլայնման հիման վրա` հօգուտ սոցիալիզմի ու կոմունիզմի կառուցման Խորհրդի անդամ-երկրներում, հօգուտ կայուն խաղաղության ամբողջ աշխարհում: ՏՓԽ-ի անդամ-երկրներն իրենց միջպետական հարաբերությունները կառուցում են պետական սուվերենության, անկախության և ազգային շահերի հարգման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, լիակատար իրավահավասարության, փոխշահավետության և ընկերական փոխօգնության հիման վրա: ՏՓԽ-ի անդամ երկրների տնտեսական գիտատեխնիկական համագործակցությունը կազմակերպվում է` ելնելով ելնելով նրանց բնական ռեսուրսների առավել ռացիոնալ օգտագործման և արտադրողական ուժերի զարգացման արագացման անհրաժեշտությունից: Կոորդինացնել ժողտնտեսության զարգացման պլանները` Խորհուրդը նպաստում է այդ երկրներում արդյունաբերության, գիտության ու տեխնիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի ու ապրանքաշրջանառության, ծառայությունների, գիտատեխնիկական նվաճումների ու առաջավոր փորձի փոխանակության ոլորտներում համատեղ միջոցառումների մշակմանը, համաձայնացմանն ու իրագործմանը: Սոցիալիստական ինտեգրացիայի կոմպլեքս համագործակցության երկարաժամկետ նպատակային, արտադրության մասնագիտացման ու կոպերացման երկկողմ ու բազմակողմ երկարաժամկետ ծրագրերի իրականացման ընթացքում հաստատվել են համագործակցող տնտեսական փոխգործունեության ավելի կատարյալ եղանակներ ու ձևեր: Կյանքը ՏՓԽ-ի անդամ-երկրների առջև դրեց կարևոր խնդիր`պլանների կոորդինացումը լրացնել ամբողջ տնտեսական քաղաքականության համաձայնացմամբ. Անհրաժեշտություն առաջացավ որոշել համագործակցության ստրատեգիան առջիկա 10-15 տարվա համար: Զարգացնելով և կատարելագործելով սոցիալիստական ինտեգրացիան` ՏՓԽ-ի անդամ- երկրներն ամրապնդում են իրենց հզորությունը, նպաստում սոցիալիստական առաջադիմությանը: Խորհրդւ անդամ-երկրները հանդես են գալիս հօգուտ աշխարհի մյեւս ռեգիոնների հետ տնտեսական կապերի զարգացման` այդպիսի համագործակցությունը դիտելով ժողովուրդների փոխըմբռման ընդլայնման և ընդհանուր խաղաղության ամրապնդման կարևեր միջոց: ՏՓԽ-ի բարձրագույն մարմինը Նստաշրջանն է: Ղեկավար մարմիններն են` Գործադիր կոմիտեն, Խորհրդի քարտուղարությունը, որի նստավայրը Մոսկվան է: Գործում են Պլանային, Գիտատեխնիկական, Նյութատեխնիկական մատակարարման կոմիտեներ և մի շարք հանձնաժողովներ: ՏՓԽ ունի Ստանդարտացման և համաշխարհային սոցիալիստական սիստեմի տնտեսական պրոբլեմների միջազգային ինստիտուտներ: ՏՓԽ-ի շրջանակում է գործում միջազգային ինվեստիցիոն բանկը(ՄԻԲ):