Տնային մուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տնային մուկ
Տնային մուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Ինֆրադաս Ընկերքավորներ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Մկներ
Ցեղ Տնային մկներ
Տեսակ Տնային մուկ
Լատիներեն անվանում
Mus musculus

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180366
NCBI 10090

Տնային մուկ (լատ.՝ Mus musculus), կրծողների կարգի մկնանմանների ենթակարգի կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է գրեթե ամենուր։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 7-11 սմ է, պոչինը՝ 4-10 սմ. Դունչը սուր է, ականջները՝ ուղղված առաջ։ Գունավորումը բազմազան է (մոխրագույնից սպիտակ)։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

էգը ծնում է 5-7 ձագ (տարեկան մի քանի սերունդ)։ Ապրում է մեծ ընտանիքներով։

Սննդառություն[խմբագրել]

Ամենակեր է (վնասում է հատիկավոր բույսերը, ոչնչացնում և, աղտոտում սննդամթերքը)։

Որոշ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա) հարուցիչների փոխանցող է։ Պայքարը՝ քիմիական և մեխանիկական միջոցներով։ Փորձակենդանի է (հատկապես սպիտակը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png