Տիրտեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիրտեոս (հունարեն` Τυρταίος, մ.թ.ա. 7-րդ դար) - Հին Հունաստանի բանաստեղծներից:

Բովանդակություն

[խմբագրել] Ստեղծագործությունը

Տիրտեոսի երգերը բաժանվում են երկու խմբի` ռազմական (էմբատերիա) և էլեգիա:

[խմբագրել] Էմբատերիաները

Էմբատերիաները ամբողջովին հագեցած են ռազմական ոգով և գրված են դորեական բարբառով: Հեղինակն այս երգերի մեջ կոչ է անում հարձակվել թշնամու վրա: Գովերգում է քաջությունը և հերոսներին` միաժամանակ մերկացնելով երկչոտներին: Պատերազմի դաշտում ընկնելը համարում է մեծագույն պատիվ, այն ամենաբարձր փառքը, որին արժանանալ կարող է մարդը: Այդպիսի մարդը սիրելի է բոլորին, նրա մահը ողբում է ամբողջ քաղաքը, «նրա գերեզմանը կփառավորեն թե նրա երեխաները, թե երեխաների երեխաները և թե նրա ամբողջ տոհմը հավիտյան»: Հայրենիքի համար զոհվողըեծարվում է նույնիսկ մահից հետո, ստորերկրյա աշխարհում: Տիրտեոսի այս ոտանավորների մեջ գովաբանվում է սպարտաական կարգապահությունը, որը դաժան էր ու խիստ, և արտահայտում է նրա ռազմական ոգին:

[խմբագրել] Էլեգիաները

Տիրտեոսի էլեգիաները բաժանվում են երկու խմբի և կրում տարբեր անուններ` «Եվնոմիա» և «Խորհուրդներ»:

«Եվնոմիա» նշանակում է օրինականություն: Այս երգերում բանաստեղծը հրավիրում է կարգապահության ու գովում է օրինականությունը, որ պատերազմի պատճառով խախտվել է Սպարտայում: «Եվնոմիայի» մեջ հեղինակը հորդորում է հավատարիմ մնալ օրենքներին, հին ավանդույթներին, սպարտաական թագավորներին, որովհետև գերագույն իշխանությունը Սպարտայում «աստվածատիպ» թագավորներին է պատկանում: Գրեթե նույն ոգով են գրված «Խորհուրդները»:[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Ա. Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս», էջ 93-94. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով