Տիրգու Օկնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տիրգու Օկնա
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես48,9±0,01 կմ²
ԲԾՄ263,000000 մետր
Բնակչություն10 410 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ605600
Պաշտոնական կայքtirguocna.ro
Տիրգու Օկնա (Ռումինիա)##
Տիրգու Օկնա (Ռումինիա)

Տիրգու Օկնա (ռումիներեն՝ Tirgu Okna), քաղաք Ռումինիայի Բակեու գավառում, Սիրետ և Տրոտուշ գետերի միախառնման տեղում։ Բնակչությունը կազմում է 10 410 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]։ Միջնադարում եղել է Մոլդովա մարզի հայաշատ կենտրոններից։ 17-րդ դարում բնակվել են բավական թվով հայեր, որոնց մի մասը հետո անցել է Ֆոկշան։ Հայերը կառուցել են Սուրբ Աստվածածնի փայտե եկեղեցին, որը հիշատակում է 1808 թվականին Տիրգու Օկնա այցելած Մինաս Բժշկյանը։ 19-րդ դարի սկզբին Տիրգու Օկնայում բնակվել է 60 տուն (300 մարդ), 1816 թվականին՝ 100 տուն (500 մարդ) հայ, որոնք հիմնականում զբաղվել են այգեգործությամբ, առևտրով և արհեստագործությամբ։ 1825 թվականին նախկին եկեղեցու տեղում կառուցվել է Վերափոխման Սուրբ Աստվածածին քարաշեն եկեղեցին (այժմ կանգուն է, պահպանվել են սրբապատկերներ և հայերեն արձանագրություններ)։ 1833 թվականին Տիրգու Օկնայի հայերը, ռուսական հովանավորություն ստանալու միջնորդության խնդրանքով, դիմել են հայոց կաթողիկոս Հովհաննես Կարբեցուն։ 1845 թվականին բացվել է հայկական դպրոց, որը գոյատևել է մինչև 1885 թվականը։ 1879 թվականի հրդեհի հետևանքով հայերի քանակը Տիրգու Օկնայում սկսել է նվազել (1881 թվականին իջել է 250-ի)։ 1925 թվականին Տիրգու Օկնայում բնակվել է 121, 1948 թվականին՝ 42 հայ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրգու Օկնա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 693