Տիրան Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիրան Ալեքսանյան
Բնօրինակ անունֆր.՝ Diran Alexanian և արմտ. հայ.՝ Տիրան Ալեքսանեան
Ծնվել էապրիլի 2, 1881(1881-04-02)[1] կամ ապրիլի 12, 1881(1881-04-12)[2][3]
Կոստանդնուպոլիս[2][3]
Երկիր ԱՄՆ և  Ֆրանսիա
Մահացել էհուլիսի 27, 1954(1954-07-27)[1][2][3] (73 տարեկան)
Շամոնի Մոն Բլան[2][3]
Մասնագիտությունթավջութակահար, կոմպոզիտոր, cello teacher և դիրիժոր
Գործիքներթավջութակ
ԱշխատավայրՄանհեթենի երաժշտական դպրոց[2][3], Պիբոդիի համալսարան և Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց[3]
 Diran Alexanian Վիքիպահեստում

Տիրան Ալեքսանյան (ապրիլի 2, 1881(1881-04-02)[1] կամ ապրիլի 12, 1881(1881-04-12)[2][3], Կոստանդնուպոլիս[2][3] - հուլիսի 27, 1954(1954-07-27)[1][2][3], Շամոնի Մոն Բլան[2][3]), հայ կոմպոզիտոր, թավջութակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ 15 տարեկան հասակում մեկնել է Գերմանիա, աշակերտել Դրեզդենի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գրյուցմախերին և կոմպոզիտոր Դրեզեկեին (1896-1901)։ Այնուհետև մեկնել է Փարիզ, որտեղ հռչակվել է որպես թավջութակահար։

Գրել է «Թավջութակի ուսուցումը» աշխատությունը, որը լույս է տեսել ժամանակի խոշորագույն ջութակահարներից Պաբլո Կասալսի առաջաբանով։ Երկար տարիներ որպես երաժշտության պրոֆեսոր աշխատել է Փարիզի «Էքոլ նորմալ» երաժշտանոցում, միաժամանակ եղել դպրոցի կամերային բաժնի տեսուչը։ 1938 թվականին հրավիրվել է ԱՄՆ և Նյու Յորքում հիմնել իր մեթոդով գործող թավջութակի դպրոց։

Տպագրության է պատրաստել Բախի սոնետների ժողովածուն։ Տարբեր քաղաքներում տվել է բազմաթիվ համերգներ։ Ունի մի շարք ստեղծագործություններ, ինչպես՝ «Խորհուրդ խորին», «Օրոր», «Ալագյազ», «Հով արեք, սարեր», «Կանչե կռունկ»՝ ջութակի և դաշնամուրի համար[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թավջութակի ուսուցումը (լույս է տեսել ջութակահար Պաբլո Կասալսի առաջաբանով)։
  • L՛enseignement du vionloncelle, P., 1914.
  • Traite՛ the՛ore՛tique et prantique du violoncelle, P., 1922.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 49-50.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրան Ալեքսանյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրան Ալեքսանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 160