Տիրակալը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրակալը
իտալ.՝ Il principe
1550 թվականին հրատարակված օրինակի էջը
ՀեղինակՆիկոլո Մաքիավելի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրէսսե
Թեմաքաղաքականություն և քաղաքագիտություն
Կազմված էDescription of the Manner in which Duke Valentino put Vitellozzo Vitelli, Oliverotto da Fermo, Lord Pagolo and the Duke of Gravina to Death?
Բնօրինակ լեզուիտալերեն
Ստեղծման տարեթիվ1513
ՀաջորդԴիսկուրսներ Լիվիոսի մասին
ԵրկիրԻտալիա և  Ֆլորենցիայի Հանրապետություն
Հրատարակման տարեթիվ1532
Թարգմանիչ հայերենԱլբերտ Բարսեղյան
 Il Principe Վիքիպահեստում

«Տիրակալը» (իտալ.՝ Il Principe, նաև հաճախակի հանդիպվում է բնօրինակին մոտ, բայց իմաստով ոչ այդքան ճշգրիտ «Իշխանը» տարբերակը), ֆլորենցիացի փիլիսոփա և պետական գործիչ Նիկոլո Մաքիավելիի քաղաքական տրակտատը, որի մեջ նա նկարագրում է իշխանության բռնազավթման մեդոթաբանությունը, կառավարման մեթոդները և իդեալական տիրակալին բնորոշ հմտությունները։ Ի սկզբանե գիրքը կրում էր «Իշխանությունների մասին» (իտալ.՝ De Principatibus) անվանումը։

Տրակտատը գրվել է մոտ 1513 թ., սակայն հրապարակվել է միայն 1532-ին, Մաքիավելիի մահվանից հինգ տարի անց։ Գիրքը իր ժամանակների պետության և նրա կառավարման մասին գիտելիքների համակարգման հիմնարար աշխատանք էր։ Աշխատության նյութերը չեն հնացել նույնիսկ մեր օրերին. գրքում նկարագրված սկզբունքները արդիական են նաև ժամանակակից քաղաքականության մեջ։ Առաջին հերթին գիրքը բովանդակում է իշխանության գլուխը անցնելու և միապետության ու հանրապետության պահպանման սկզբունքների նկարագրությունը։ Նիկոլո Մաքիավելին նկարագրում է իշխանության գլուխը անցնելու այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հաջողությունը (հանգամանքների զուգադիպության հմուտ օգտագործումը), արիությունը, ստրությունը և հանցագործությունը։

Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուների, այդ թվում նաև հայերեն։

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջաբան (Նիկոլո Մաքիավելիի ընծայագիրը նորին պայծառափայլություն լորենցո Մեդիչիին)։
  • Գլուխ I. Քանի տեսակի պետություններ են լինում և ինչպես են ձեռք բերվում։
  • Գլուխ II. Ժառանգական մենիշխանության մասին։
  • Գլուխ III. Խառը պետությունների մասին։
  • Գլուխ IV. Թե ինչու Դարեհի թագավորությունը, որը նվաճեվել էր Ալեքսանդրի կողմից, Ալեքսանդրի մաքից հետո չապստամբեց նրա հաջորդների դեմ։
  • Գլուխ V. Ինչպես կառավարել այն քաղաքներն ու պետությունները, որոնք մինչև նվաճելը ապրել են սեփական օրենքներով։
  • Գլուխ VI. Նոր պետությունների մասին, որոնք ձեռք են բերվում սեփական զենքով կամ քաջությամբ։
  • Գլուխ VII. Նոր պետությունների մասին, որոնք ձեռք են բերվում ուրիշի զենքով կամ ճակատագրի բարեհաճությամբ։
  • Գլուխ VIII. Նրանց մասին, ովքեր իշխանության են հասնում ոճրագործությամբ։
  • Գլուխ IX. Քաղաքացիական մենիշխանության մասին։
  • Գլուխ X. Ուրիշ ինչպես պետք է չափել պետության ուժը։
  • Գլուխ XI. Եկեղեցական պետությունների մասին։
  • Գլուխ XII. Զորքերի տեսակների և վարձկան զինվորների մասին։
  • Գլուխ XIII. Դաշնակցային, խառը և սեփական զորքերի մասին։
  • Գլուխ XIV. Ինչ պետք է անի տիրակալը ռազմական գործի առնչությամբ։
  • Գլուխ XV. Թե ինչու են մարդկանց և մասնավորապես տիրակալներին գովաբանում կամ նախատում։
  • Գլուխ XVI. Առատաձեռնության և խնայողության մասին։
  • Գլուխ XVII. Դաժանության ու գրասրտության և այն մասին, թե ինչ ներշնչես, որ ավելի լավ լինի՝ սե՞ր, թե՞ վախ։
  • Գլուխ XVIII. Այն մասին, թե տիրակալներն ինչպես պիտի իրենց խոսքը պահեն։
  • Գլուխ XIX. Ինչպես խուսափել ատելությունից և արհամարհանքից։
  • Գլուխ XX. Ամրոցների և շատ այլ բաների օգտակարության մասին։
  • Գլուխ XXI. Ինչ պիտի անի տիրակալը հարգանքի արժանալու համար։
  • Գլուխ XXII. Տիրակալի խորհրդականների մասին։
  • Գլուխ XXIII. Ինչպես խուսափել քծնողներից։
  • Գլուխ XXIV. Թե ինչու Իտալիայի տիրակալները զրկվեցին իրենց պետություններից։
  • Գլուխ XXV. Ինչ ազդեցություն ունի ճակատագրի իշխանությունը մարդկանց գործերի վրա և ինչպես կարելի է դրան դիմակայել։
  • Գլուխ XXVI. Իտալիան բարբարոսների ձեռքից ազատելու և երկրի տերը դառնալու կոչ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]