Տիտանի (Ⅳ) քլորիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիտանի (Ⅳ) քլորիդը (տիտանի տետրաքլորիդ, տետրաքլորտիտան)՝ օդում ծխացող, անգույն, շարժուն, թափանցիկ հեղուկ է։ Քիﬕական բանաձևն է՝ TiCl₄։ Տիտանի մանրադիսպերս տետրաքլորիդը ջրի գոլորշիների հետ առաջացնում է թանձր ծուխ և գրգռիչ ազդեցություն է թողնում մաշկի վրա, այդ պատճառով այն Առաջին համաշխարհային պատերազﬕ ժամանակ օգտագործվել է որպես ծխագոյացուցիչ և քիﬕական զենք։ Ջրում հիդրոլիզվում է։ Ունակ է ﬕացնել NH₃, արոմատիկ ﬕացություններ, եթերներ։

TiCl4 + 4NH3 = Ti(NH2)4 + 4HCl

500-600℃-ից բարձր օդի O₂-ով օքսիդանում է ﬕնչև TiO₂, ջրային գոլորշիների առկայության դեպքում առաջանում են նաև օքսիքլորիդներ՝ TiOCl₂, Ti₂O₃Cl₂։ Բուռն փոխազդում է ջրի հետ՝ TiO₂⋅nH₂O-ի առաջացումով, որպես ﬕջանկյալ արգասիքներ առաջանում են TiCl₄⋅5H₂O հիդրատը և Ti(OH)nCl₄₋n⋅xH₂O հիդրօքսոքլորիդները։ Լուծվում է էթանոլում և դիէթիլեթերում։ Ջրային գոլորշիների հետ 300-400℃-ում տալիս է TiO₂.

TiCl4 + 2H2O = TiO2 + 4HCl

TiCl₄-ում լուծվում է Cl₂-ը (20℃-ում 7,6 զանգվածային %), աննշան լուծվում է HCl-ը։ Ցանկացած հարաբերությամբ խառնվում է հեղուկ HCl-ի հետ։ Լուծվում է HCl թթվում՝ գազանման HCl-ի բացթողման դեպքում՝ հեքսաքլորտիտանական թթվի (H₂TiCl₆) վառ դեղին լուծույթի առաջացմամբ։

Նոսր H₂SO₄-ի հետ առաջացնում է TiOSO₄, խիտ H₂SO₄-ի հետ առաջացնում է TiCl₂SO₄։