Տիպային պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիպային պայմանագիր, պայմանագրի օրինակելի ձև, որը մշակում և հաստատում են իրավասու մարմինները (մինիստրների խորհուրդ, մինիստրություններ, գերատեսչություններ)։ Տիպային պայմանագրերի նորմերը լինում են պարտադիր և օրինակելի։ Պարտադիր նորմերը կողմերի ցանկությամբ փոփոխվել չեն կարող, օրինակելի նորմերը, պայմանագիր կնքող կողմերի նպատակներին համապատասխան, կարող են լրացվել, ճշգրտվել կամ փոխվել այլ նորմերով։ Տիպային պայմանագրի տեսակները բազմազան են՝ բնակարանային վարձակալության, գյուղատնտեսական մթերքների կոնտրակտացիայի, հրատարակչական, կապալի, կապիտալ շինարարության կապալի, կենցաղային վարձույթի և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 12