Տիխի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիխի (այլ կիրառումներ)
Բնակավայր
Տիխի
լեհ.՝ Tychy
Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1467 թ.
Մակերես81,64 կմ²
Բնակչություն124 882 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ43-100 à 43-135
Ավտոմոբիլային կոդST
Պաշտոնական կայքumtychy.pl
Տիխի (Լեհաստան)##
Տիխի (Լեհաստան)

Տիխի (լեհ.՝ Tychy [ˈtɨxɨ], գերմ.՝ Tichau), քաղաք Լեհաստանի Սիլիզիա վոևոդությունում։ Գտնվում է Կատովիցե քաղաքից 20 կմ հարավ։ Զբաղեցնում է 81,72 կմ² տարածք։ 2014 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 128 621[2]։

Քաղաքը ներկայումս զբաղեցնում է 26-րդ տեղը ըստ բնակչության թվաքանակի և 46-րդ տեղը ըստ տարածքի։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է գործում Լեհաստանի տրոլեյբուսների ցանցերից մեկը։ Տրանսպորտը զարգացման փուլում է։ Քաղաքի միջով անցնում է երկաթուղին, որ Կատովիցեից տանում է լեհասլովակյան սահմանային Զվարդան-Սկալիտե անցումի մոտ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է գտնվում Լեհաստանի ամենահին գարեջրի գործարանը, որը հիմնադրվել է XVIII դարում։ Ինչպես նաև FIAT Group-ի ավտոմեքենաշինական խոշոր գործարաններից մեկը։ Շատ բնակիչներ աշխատում են Կատովիցեի մեգապոլիսի այլ քաղաքներում։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կա մի մեծ ձմեռային մարզադաշտ, որը հոկեյի GKS Tychy թիմի տնային մրցասպարեզն է։ Գործում է նաև համանուն ֆուտբոլային ակումբ։

Համայնապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

<left>Panorama of Tychy
<left>Panorama of Tychy

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիխի» հոդվածին։