Տիգրան Սյունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Սյունի (Հեքիմյան)
Ծնվել է1861
ԾննդավայրՍեբաստիա
Մահացել է1916, հունվարի 24
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
ԿրթությունՆյու Յոր­քի հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տ
Մասնագիտությունբժիշկ

Տիգրան Սյունի (Հեքիմյան) (1861, Սեբաստիա - հունվարի 24, 1916(1916-01-24), Կոստանդնուպոլիս), հայ բժիշկ։

Բժիշկ Գարեգին Սյունիի ավագ եղբայրը և Լևոն ու Արմենակ Սյունիների հորեղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1861 թվականին, Սեբաստիայի նահանգի Սե­բաս­տիա քաղաքում։ Բժիշկ Գա­րե­գին Սյու­նիի ավագ եղբայրը և Լևոն ու Արմենակ Սյունիների հորեղբայրն է։ 1885 թվականին մեկնել է ԱՄՆ և ուսանել է Նյու Յոր­քի հա­մալ­սա­րա­նի բժշկական ֆակուլտետում։ Մասնագիտացել է քիթկոկորդ-ականջի հիվանդությունների բուժման գծով։ Վերադարձել է Սեբաստիայի նահանգի Յոզղաթի գավառի կենտրոն Յոզղաթ քաղաքը։ Որոշ ժամանակ անց ընտանիքով հաստատվել է Կ. Պոլ­սում և բժիշկ աշխատել։

Սպանվել է 1918 թվականի հուն­վա­րի 24-ին, Կ. Պոլսում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Յարման Ա., Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թրք.), Ստամբուլ, 2001։
  • Խաչատրյան Լ . և ուրիշ., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։