Տիգրան Չյոկուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տիգրան Չոկուրջյանից)
Տիգրան Չյոկուրյան
արմտ. հայ.՝ Տիգրան Չէօկիւրեան
Ծնվել է1884[1][2]
ԾննդավայրԳյումուշխանե, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1915[1][2]
Վախճանի վայրԱյաշ, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունգրող, հասարակական գործիչ և ուսուցիչ
Լեզուհայերեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՊերպերյան վարժարան
Ժանրերարձակ
ԱշխատավայրՈստան
Տիգրան Չյոկուրյան Վիքիդարանում
 Dikran Chökürian Վիքիպահեստում

Տիգրան Չյոկյուրյան (Չեոկուրյան) (1884[1][2], Գյումուշխանե, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915[1][2], Այաշ, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), գրող, հասարակական գործիչ, Մեծ եղեռնի զոհ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Չյոկյուրյանը ծնվել է Տրապիզոնի վիլայեթի Գյումուշխանե գյուղում։ Մանկությունը անցել է Տրապիզոն քաղաքում, որտեղ 1896 թվականի հայկական ջարդերի ժամանակ կորցրել է ծնողներին։ Նախնական կրթությունը ստացել է Տրապիզոնի ազգային վարժարանում։ 1907 թվականին ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը։

Չյոկյուրյանը զբաղվել է ուսուցչությամբ։ 1910 թվականին առանձին գրքով հրատարակել է «Հայրենի ձայներ» նորավեպերի ժողովածուն։ 1911 թվականին Մ. Շամտանճյանի հետ հրատարակել է «Ոստան» պարբերականը, որտեղ հրատարակել է «Ճամբուս վերայ» ճամփորդական նյութերը, ուսումնասիրություն «Շիրվանզադեի գրական գործը» խորագրով, թարգմանություններ ֆրանսերենից՝ Մոպասանի «Ճարպագունդ»-ը և Լ. Անդրեևի «Կարմիր ծիծաղ»-ը, գործեր Բեռնարդ Շոուից և Հ. Իբսենից։ 1914 թվականին լույս է տեսել Չյոկյուրյանի «Վանքը» վեպը (կառուցվածքը՝ օրագրային), որտեղ շոշափված են ազատ հայրենիքի, ազգապահպանության, բարբարոսական բնազդների նկատմամբ առողջ հասարակության և անհատի բանականության հաղթանակի գաղափարները, ինչպես նաև հեղինակի այն համոզումը, թե «Ազգերն առանց հեղափոխության չեն կրնալ ազատիլ»։ Տ. Չյոկյուրյանը տպագրել է նաև գրախոսություններ և հոդվածներ՝ Մեհեկան ծածկանունով։

Մի շարք հայ մտավորականների հետ միասին 1915 թվականին ձերբակալվել է և սպանվել է Այաշում[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենի ձայներ, Կ. Պոլիս, 1910, 80 էջ։
  • Վանքը, Կ. Պոլիս, 1914, 164 էջ։
  • Վանքը։ Հերոսը, Փարիզ, 1933, 224 էջ։
  • Վանքը, Երևան, 1962, 180 էջ։
  • Չյոկյուրյան Տիգրան, Տիգրան Կամսարական, Երկեր, Երևան, 1984, էջ 349-584։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, Երևան, 1983, էջ 57։
  • Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 4, Երևան, 2003։
  • Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատոր 2, Երևան, 2007, էջ 291։
  • Հյուսյան Մ., Էջեր արևմտահայ գրականության պատմությունից, Երևան, 1977։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատ. 5, Երևան, 1979, էջ 743-748։
  • Մարգարյան Հակոբ, Իրականության տագնապալի զգացողությամբ, տես Կամսարական Տ., Չյոկյուրյան Տ., Երկեր, Երևան, 1984, էջ 3-26։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Տիգրան Չյոկուրյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։