Տիգրան Ճառաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Ճառաքյան
Ծնվել էօգոստոսի 31, 1909(1909-08-31)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1996
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիոլոգ և ռենտգենաբան
Հաստատություն(ներ)Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարան[1]
Ալմա մատերՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1939)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1967)
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Տիգրան Կարապետի Ճառաքյան (օգոստոսի 31, 1909(1909-08-31), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1996, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ ֆիզիոլոգ, ռադիոլոգ։ Բժշկական ծառայության գեներալ-մայոր (1961), բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1971

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931-1971 թվականներին եղել է զինվորական ծառայության մեջ։ 1939 թվականին ավարտել է Լենինգրադի Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիան։ Եղել է Լևոն Օրբելիի աշակերտը։ Եղել է նույն ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, 1949 թվականից՝ ավագ դասախոս, 1951-1971 թվականներին՝ լաբորատորիայի վարիչ։ 1970 թվականից միաժամանակ դասախոսել է Ա. Ժդանովի անվան համալսարանում։ Եղել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր ճառագայթաբան։

Գիտական աշխատանքները նվիրված են հիմնականում ռադիոկենսաբանության պրոբլեմային հարցերին։ 200 գիտական աշխատությունների հեղինակ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джаракьян Т.К., Владимиров В.Г., Радиозащитные эффекты у животных и человека, М., Энергоиздат, 1982, 89 с.
  • Джаракьян Т.К., Леон Абгарович Орбели, Л., ВМА, 1982, 49 с.
  • Джаракьян Т.К., Геморрагический синдром острой лучевой болезни, 1976

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 86