Տիգրան Երկաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Karapet s.jpg

Տիգրան Երկաթ (Կարապետ Պիլեզիկճյան) (1870 - 1899), հայ գրող, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ։

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից, 1880-ին, մոր հետ մեկնել է Փարիզ, որտեղ ստացել է կրթությունը։ Եղել է Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ քաղաքներում։ Ֆրանսերենին զուգընթաց սովորել է նաև անգլերեն։ Ֆրանսիական պարբերականներում հրատարակել է բազմաթիվ հոդվածներ արևելքի ժողովուրդների, արևելյան կենցաղի ու սովորությունների, հայկական հարցի վերաբերյալ։ Հիմնական աշխատակիցն է եղել «Նուվել ռեվյու», «Ինտերնասիոնալ», «Ֆիգարո» և այլ պարբերականների։ Համարվել է ճանաչված ու հարգված դեմք Ֆրանսիայում։ Մտերմական կապեր է ունեցել Էմիլ Զոլայի, Ժան Ժորեսի և այլ ականավոր դեմքերի հետ։ 1893-ին վերադարձել է Պոլիս, զբաղվել ֆրանսերենի ուսուցչությամբ, միաժամանակ գաղտնի թղթակցել Փարիզում հրատարակվող «Ռևյու դե ռևյու» պարբերականին, որտեղ տպագրել է Գամառ Քաթիպայի հայրենասիրական ոտանավորներից մի քանիսի ֆրանսերեն թարգմանությունը։ Սիմոն Սիմոնովիչ, Կարապետ և Միր Կարո ծածկանուններով հոդվածներ է տպագրել նաև Կ. Պոլսի «Հայրենիք» թերթում։ 1895-ի կոտորածներից հետո նորից մեկնել է արտասահման։ Եղել է Աթենքում, կարդացել դասախոսություններ Հունական մամուլը մեծ հիացմունքով է խոսել նրա մասին։ Աթենքից մեկնել է Փարիզ, ապա` Բելգիա։ 1898-ին մեկնել է Եգիպտոս, որտեղ և մահացել է Պարբերական մամուլում տպագրած բանաստեղծությունները հետմահու լույս են տեսել «Մի քանի ժամ» վերնագրով։ Դեռևս 1900-ականների սկզբներից Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում հիմնադրվել է նրա անունով «Տիգրան Երկաթ» մշակութային միությունը, որը նկատելի դեր է կատարել այդ գաղութի կյանքում։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող», էջ 314-315։ 

Հղումներ [խմբագրել]