Տիգրան Դարբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Դարբինյան
Ծնվել էօգոստոսի 14, 1924(1924-08-14)[1] (99 տարեկան)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԽարկովի ազգային բժշկական համալսարան[1]
Մասնագիտությունանեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1962)
ԱշխատավայրՄոսկվայի Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Տիգրան Մովսեսի Դարբինյան (օգոստոսի 14, 1924(1924-08-14)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհդրային անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր, (1963)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Խարկովի բժշկական ինստիտուտը։ 1954 թվականից աշխատել է Ա․ Վ․ Վիշնևսկու անվան ինստիտուտում (Մոսկվա), 1961 թվականից՝ անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի (վերակենդանացում) լաբորատորիայի վարիչ։ Գիտական աշխատանքները նվիրված են սրտի բնածին արատների վիրաբուժական բուժման ժամանակ ցավազրկման և հիպոթերմիայի, գլխուղեղի և սրտի արհեստական ռեգիոնար արյան շրջանառության, անզգայացման մեխանիզմների, նեյրոլեպտիկ դեղանյութերով անզգայացման հարցերին։ 1966 թվականից անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների համամիութենական ընկերության նախագահն է, Լեհաստանի, Հունգարիայի, Բուլղարիայի անեսթեզիոլոգների ընկերության պատվավոր անդամ, անեսթեզիոլոգիական ընկերությունների համաշխարհային ֆեդերացիայի փոխնախագահ (1976 թվական), 1962-1976 թվականներին՝ «Էքսպերիմենտալնայախիրուրգիա ի անեսթեզիոլոգիա» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, 1976 թվականից՝ «Անեսթեզիոլոգիաի, ռեանիմատոլոգիա» ամսագրի գլխավոր խմբագիր։ Տիգրան Դարբինյանի խմբագրությամբ ԽՍՀՄ-ում առաջին անգամ լույս են տեսել «Անեսթեզիոլոգիայի ձեռնարկ» (1973 թվական) և «Ռեանիմատոլոգիայի ձեռնարկ» (1974 թվական) գրքերը։ 1975 թվականից Թուլուզի համալսարանի (Ֆրանսիա) դոկտոր։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Премедикация, наркоз и дыхание, Москва, 1973 (համահեղինակ).
  • Техника операции, изучение гемодинамики при надожении кавапульмонального анастомоза, 1954 (համահեղինակ).
  • Обезболивание и гипотермия при хирургическом лечении больных с врожденными пороками сердца, 1962 (համահեղինակ).
  • Современный наркоз и гипотермия в хирургии врожденных пороков сердца, Москва, 1964 (համահեղինակ).
  • Механизмы наркоза, Москва, 1973 (համահեղինակ).
  • Нейролептанальгезия, Москва, 1969 (համահեղինակ).
  • Боль и обезболивание, Москва, 1967 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Դարբինյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 313