Տիգրան Գաբամաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Գաբամաճյան
ԾննդավայրՍտամբուլ
Մասնագիտությունհրապարակախոս

Տիգրան Գաբամաճյան, հայ հրապարակախոս։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը և 1860-ականների սկզբներից մտել գրական-հրապարակախոսական ասպարեզ։ Պարբերական մամուլում և առանձին գրքույկներով լույս է ընծայել հրապարակախոսական, բանավեճայի բնույթի հոդվածներ։ Այնուհետև ամբողջովին նվիրվել է ուսուցչական աշխատանքի։ 1864 թվականին հրատարակել է «Համառոտ բառարան գործնական բառից տաճկերենե հայերեն» աշխատությունը։ Գրել է նաև գեղարվեստական ստեղծագործություններ 1875 թվականին լույս է ընծայել «Դյուցազնությունք մեծին Վարդանա և Վահանա Մամիկոնեից և նկարագրություն Անի քաղաքի և առումն ի Հունաց» ստեղծագործությունը։ Մասնակցել է կաթոլիկների և բողոքականների դեմ մղված դավանաբանական պայքարին, տպագրել գրքույկներ, որոնցից են. «Լսարան Հայաստանյաց կաթողիկե եկեղեցվո ուղղափառ վարդապետության ընդդեմ Լութերական հայոց» և «Քրիստոնեություն և լութերական հայեր»[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 209-210.