Տիգրան Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Բալայան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 29, 1977 (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատանքՆիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Ծնողներհայր՝ Կիմ Բալայան
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ

Տիգրան Կիմի Բալայան (հոկտեմբերի 29, 1977(1977-10-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ (2010-2018 թթ.), Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2018 թ.), Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ (2018 թ.)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994-1999 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում՝ ստանալով պատմաբանի և միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում։
  • 1999-2002 թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ասպիրանտուրայում՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Դիսերտացիայի թեման՝ «Ղարաբաղյան խնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994 թթ.»:
  • 2000-2002 թթ. սովորել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։
  • 1997-2000 թթ. աշխատել է Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում՝ որպես մշտական ներկայացուցչի օգնական, ով պատասխանատու է հասարակայնության հետ կապերի համար։
  • 2000-2002 թթ. աշխատել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը՝ որպես Քաղաքական բաժնի ղեկավարի օգնական։
  • 2002-2004 թթ. դասախոսել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։
  • 2002-2003 թթ. եղել է կցորդ ՀՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում։
  • 2003-2004 թթ. եղել է կցորդ ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկողության և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնում։
  • 2004-2007 թթ. եղել է երրորդ, ապա երկրորդ քարտուղար Բելգիայի թագավորությունում ՀՀ դեսպանությունում։
  • 2007-2008 թթ. ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության Լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար։
  • 2007-2018 թթ. դասավանդել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2013թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում։
  • 2008-2010 թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետի, ինչպես նաև մամուլի քարտուղարի պարտականությունների կատարող,
  • 2010-2018թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ։
  • 2016-2018թթ. ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար։
  • 2018 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա)[1]։

Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի խնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994 թթ.» մենագրության, «Բազմակողմ Դիվանագիտություն» դասախոսությունների ժողովածուի։

Հայաստանի պատվիրակությունների կազմում մասնակցել է բազմաթիվ գագաթաժողովների և համաժողովների։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուների։

Կոչումներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Նախագահի 2015 թ. մարտի 2-ի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան[2]։
  • 2015 թ. դեկտեմբերի 25-ին ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից պարգևատրվել է Ջոն Կիրակոսյանի անվան հուշամեդալով։
  • Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի շնորհակալագրերով, ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով, ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի հուշամեդալով, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով։
  • 2016 թ. մարտի 1-ին, դիվանագետի օրվա առթիվ, արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար Տիգրան Կիմի Բալայանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով (2016)[3]։
  • Պարգևատրվել է նաև Արցախի Հանրապետության «Երախտագիտության մեդալով» և ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի որդի և դուստր։ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին է, սահմանադրագետ Գաբրիել Բալայանի եղբայրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Տ. Կ. ԲԱԼԱՅԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ