Տիգրան Ամիրջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Ամիրջանյան
արմտ. հայ.՝ Տիգրան Ամիրճանեան
Դիմանկար
Ծնվել է1835[1][2]
ԾննդավայրՎան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 27, 1897(1897-03-27)[1][2]
Մահվան վայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՎարագավանք[1] և Արամյան-Ունճյան վարժարան
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ և ուսուցիչ

Տիգրան Ամիրջանյան (1835[1][2], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - մարտի 27, 1897(1897-03-27)[1][2], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող, երգահան, թատերագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է Վարագավանքում, ապա սովորել Կ. Պոլսի Արամյան վարժարանում։ 1867 թ.-ից՝ ուսուցիչ Վանի Ղուկասյան վարժարանում։ 1860-ական թթ. սկզբին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու, «Վարդան Մեծ» և «Տրդատ Մեծ» ողբերգությունները, որոնք 1867 թվականին բեմադրվել են Վանում։

1873 թ.-ին Վարազում լույս են տեսել «Մրմունջք» չափավոր պատկերը, «Ուսյալ պանդուխտ» ողբերգությունը։ Գրել է նաև իր թատերգությունների երաժշտությունը։ Իր ստեղծագործություններում Ամիրջանյանը նկարագրել է թուրքական բռնակալական վարչակարգը, հայ ժողովրդի հարստահարումը, ինչի պատճառով հազարավոր մարդիկ, թողնելով իրենց տունը, ընտանիքը և հայրենիքը, դարձել են պանդուխտ։ Ըստ Ամիրջանյանի՝ Արևմտյան Հայաստանում թագավորում են զրկանքը, բռնությունը, ստրկությունը, սուգն ու արտասուքը, հափշտակումները և թուրքական վայրագությունը, որոնց դեմ պետք է պայքարել զենքով։ Ամիրջանյանը Թուրքիան անվանում է «ցամաքած երկիր», 1876 թ.-ի օսմանյան սահմանադրությունը՝ «օսմանյան խաբեություն», իսկ երիտթուրքերի մասին գուշակել է, որ նրանք մի օր «անխնա պետք է կոտորեն հայ ազգը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Ամիրջանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 323
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։