Տես նաև Տիգրանակերտ (այլ կիրառումներ)
|
|
Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։
Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
38.138611, 41.00083338°08′19″ հս. լ. 41°00′03″ ավ. ե. / 38.138611° հս. լ. 41.000833° աե. ե.
Տիգրանակերտ, քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, պատմական Հայաստանի հինգերորդ մայրաքաղաքը։ Ենթադրաբար գտնվել է ժամանակակից Սիլվան քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր (պատմական Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Սասնա լեռների հարավային ստորոտին: Հիմնադրել է Տիգրան Մեծը, մթա 70-ական թվականներին և կոչել իր անունով։ Տիգրան Մեծը այն դարձրել է Հայաստանի մայրաքաղաքը, քանի որ Արտաշատն այլևս չէր կարող լինել նրա լայնածավալ պետության կենտրոնը։ Տիգրան Մեծը Տրգրանակերտը վերաբնակեցրել է հայ ավագանու շատ ներկայացուցիչների։ Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ունեցել է մոտ 100 հազար բնակիչ։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ և առևտրով։ Տիգրանակերտը եղել է նաև մշակութային խոշոր կենտրոն։ Ըստ հունա-հռոմեական աղբյուրների, հայկական թատրոնի I-ին շենքը կառուցվել է Տիգրանակերտում մթա 69 թ, սակայն շինության հետքերը մինչև օրս հայտնաբերված չեն։ Տիգրանակերտը շրջապատված էր 26 մ բարձրությամբ պարսպով, որի ներսում տեղադրված էին ախոռներ և պահեստներ, իսկ պատերի տարբեր մասերում կան հունարեն արձանագրություններ։ Տիգրան թագավորի պալատը, շրջապատված պարտեզներով, լճերով, գտնվել է միջնաբերդից դուրս։ Տիգրանակերտը նվաճվել է և մասնակիորեն ավերվել է Լուկուլլոսի մթա 69-ի արշավանքների ժամանակ։ Մթա 55 թվականին Տիգրան Մեծի մահից հետո դադարել է Հայաստանի մայրաքաղաքը լինելուց։
[խմբագրել] Արտաքին հղումներ