Տերևավոր ծովային վիշապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերևավոր ծովային վիշապ
Տերևավոր ծովային վիշապ
Գիտական դասակարգում
Թագավորություն: Կենդանիներ
Տիպ: Քորդավորներ
Ենթատիպ: Ողնաշարավորներ
Վերնադաս: Ձկներ
Դաս: Ոսկրային ձկներ
Ենթադաս: Actinopterygii
Կարգ: Ասեղնանմաններ
Ընտանիք: Syngnathidae
Տեսակ: Տերևավոր ծովային վիշապ
Լատիներեն անվանում
Phycodurus eques
Բնապահպանական կարգավիճակը

Համարյա վտանգված

Status iucn3.1 NT.svg

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 645069
NCBI 693459

Տերևավոր ջրային վիշապը (լատիներեն՝ Phycodurus eques) ծովային ձկան տեսակ է և այս ձկները ծագում են այլ ապրելակերպ ընտրած ծովաձիուկներից: Մարմնի վրա տեղակայված ելուստները լողալու համար չեն նախատեսված, այլ թաքնվելու համար:

Բովանդակություն

[խմբագրել] Բնակավայր

Տերևավոր վիշապը ապրում է հարավային և արևմտյան Ավստրալիան ողողող միջին ջերմաստիճանի և ոչ խոր ջրերում: Սկզբում գիտնականները կարծում էին, որ այս ձուկը չի տեղաշարժվում: Հետո պարզվեց, որ կարող են իրենց բնից հարյուրավոր մետրեր հեռու գնալ և իրենց լավ զարգացած կողմնորոշությամբ վերադառնում են: Նրանց հիմնականում գտնում են մինչև 50 մ խորության վրա, կառչած ծովային ժայռերին, բույսերին կամ ավազի կույտերի վրա:

[խմբագրել] Բնավորություն և սնուցում

Սիրում է ջրիմուռների փնջերում թաքնվել և հայթայթել իր որսին: Հիմնականում սնվում է ծովային պլանկտոնից և հոդվածոտանիներից, երբեմն էլ նա սնվում է փոքր ձկներով և ծովաձիուկներով: Իր դեղնականաչավուն գույնից կենդանիները նրան խառնում են ավազի և ջրիմուռների հետ: Իր հանգիստ բնավորությամբ ապրում է մոտ 8 տարի: Շատ տարօրինակ է, բայց տերևավոր ծովային վիշապը ատամ չունի: Տերևավոր ջրային վիշապն օգտագործում է իր գլխի վրա տեղադրված թևիկները պտտվելու և կողմնորոշվելու համար: Նրա կաշին հաստ է այդ պատճառով նա քիչ է տեղաշարժվում: Նրանք կարող են երկար ժամանակ նույն տեղում մնալ և կարող են հասնել մինչև 150 մ/ժ արագությանը:

  • Մարմնի չափերը: 20-45 սմ
  • Ջրային կենդանի է:

Տերևավոր ծովային վիշապը ջրի մեջ առաջ է մղվում մեջքի և պոչի լողակներով: Լողակները փոքր են և թափանցիկ, որպեսզի նա ջրիմուռի նման լողա: Կարող է փոխել մաշկի գույնը խառնվելու միջավայրին: Սակայն այդ ունակությունը կախված է տարիքից, միջավայրից, սննդից, ստրեսի աստիճանից: Մաշկը կարող է դառնալ կանաչ, դեղին, կարմիր և դրանց խառնուրդները:

[խմբագրել] Բազմացում

Էգը ունենում է մոտ 250 վառ վարդագույն ձվեր: Էգը տեղադրում է այդ ձվերը արույի պոչում տեղադրված խողովակում և այսուհետ արուն է զբաղվում ձվերով: Հարկ է մոտ 9 շաբաթ, որ ծնվեն ձագերը: Այդ 9 շաբաթվա ընթացքում ձվերը ստանում են նարնջագույն կամ մանուշակագույն գույն: Արուն թափ է տալիս իր պոչը, որ ձագերը դուրս գան, որը տևում է 24-48 ժամ: Երբ ձագը դուրս եկավ արուի պոչից, ապա նա լրիվ անկախ է: Սկզբից սնվում է շրջակա մանր կենդանիներով և բույսերով: Ձագերի միայն 5 %-ն է, որը գոյատևում է: Պետք է մոտ 28 ամիս, որ ձագը դառնա սեռահասուն:

[խմբագրել] Վտանգվածության աստիճանը

Նրանք ենթարկված են շատ վտանգների` և բնական, և մարդկանց ազդեցությունից: Մարդիկ որսում են նրանց հետաքրքիր և տարօրինակ տեսքի համար և երբեմն որոշ բժշկություններում: Ձագերը շատ դանդաղ են լողում և հեշտ զոհ են դառնում գիշատիչների համար: Ձագերը հազվադեպ են դիմանում փոթորիկներին: Տերևավոր ծովային վիշապը նաև վտանգված է աղտոտումից և թունաքիմիկատներից: Ավստրալիան սահմանել է օրենք, որը պաշտպանում է նրանց:

[խմբագրել] Ընտելացում

Օրենքի պատճառով տերևավոր ծովային վիշապ ընտելացնելը թանկ հաճույք է: Դեռ ոչ մի ընտելացված տերևավոր ծովային վիշապ չի բազմացել լաբորատորներում: Նրանց ընտելացնելը շատ դժվար է, քանի որ նրանք շատ նուրբ են և ունեն մեծ պահանջարքներ:

[խմբագրել] Մշակույթի մեջ

Տերևավոր ծովային վիշապը Ավստրալիայի ջրային ուժերի գերբն է: Նրանց անունով է կազմակերպվել նաև Leafy Sea Dragon ցուցահանդեսը: Այդ ցուցահանդեսը կազմակերպվել է 2005 թվականին և ունեցել է 7000 այցելու:

[խմբագրել] Պատկեր

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով