Տերունական տոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները դասակարգվում են երեք խմբերում՝ տերունական տոներ, սրբերի հիշատակություններ, պահքի օրեր։

Տերունական տոները Հիսուս Քրիստոսի կյանքի հետ կապված ամենակարևոր դրվագների հիշատակության օրեր են, որոնք Հայ եկեղեցին տոնում է մեծ հանդիսավորությամբ։ Դրանք կատարվում են ի պատիվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Սուրբ Հոգու, սուրբ Մարիամ Աստվածածնի, սուրբ Խաչի և սուրբ Եկեղեցու։ Այս բոլոր տոները նվիրված են Փրկչի փառաբանությանը և առավել նախապատվելի են, քանի որ Քրիստոսը, Նրա տնօրինությունները, Տիրամայրը, Քրիստոսի Խաչը և Եկեղեցին կազմում են մարդու փրկագործության առանցքը։ Քրիստոնեության վաղ շրջանում Տերունական տոները միայն երկուսն էին կամ բաժանվում էին երկու խմբի։ Առաջինը հիշատակությունն էր Քրիստոսի երկրավոր կյանքի նախնական դեպքերի, ընդգրկում էր հունվարի 5–13-ն ընկած ժամանակահատվածը և կոչվում էր Աստվածհայտնություն։ Տոնի բուն օրը հունվարի 6-ն էր։ Երկրորդ խումբը հիշատակությունն էր Քրիստոսի փրկչական գործունեության վերջին շրջանի և կոչվում էր Հարություն։ Այն սկսվում էր Ծաղկազարդով և ավարտվում Հոգեգալուստով։ Այժմ Հայ Եկեղեցում Տերունական տոներն ընդունված է բաժանել երեք խմբի (երբեմն էլ չորս՝ Տերունական հիշատակությունների փոխարեն հաշվելով դրա բաղկացուցիչ Խաչի և Եկեղեցու տոները)՝ Քրիստոսի տնօրինական տոներ, Սուրբ Աստվածածնի տոներ, Տերունական հիշատակություններ։

Քրիստոսի տնօրինական տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնօրինական տոները Քրիստոսի՝ կատարած տնօրինությունները հիշելու համար են, վերաբերում են Սուրբ Երրորդության ու մի Աստվածության խորհրդին ու նվիրված են Քրիստոս Աստծու մարդեղությանը։ Դրանք են՝

Սուրբ Աստվածածնի տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Աստվածածնի՝ Աննայից հղացումը (դեկտեմբեր 9),
  • Սուրբ Աստվածածնի ծնունդը (սեպտեմբեր 6),
  • Սուրբ Աստվածածնի ընծայումը տաճարին (նոյեմբեր 21),
  • Սուրբ Աստվածածնի Ավետումը (ապրիլ 7),
  • Սուրբ Աստվածածնի վերափոխումը (շարժական),
  • Սուրբ Աստվածածնի գոտու գյուտը (շարժական),
  • Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը (շարժական)։

Տերունական հիշատակության տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Եկեղեցու տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոգեգալուստ,
  • Նոր կիրակի,
  • Աշխարհամատրան կիրակի,
  • Հիշատակ հին Տապանակի և նոր Եկեղեցու,
  • Տոն կաթողիկե Սուրբ Էջմիածնի,
  • Տոն Շողակաթի,
  • Տոն Սուրբ Եկեղեցու,
  • Խաչվերացի տոնին հաջորդող վեց տոնական օրերից երեքը, որոնք ուղղակի կոչվում են «Եկեղեցու տոն»

Սրանք շարժական տոներ են։

Որոշ դասակարգումներում Հոգեգալուստը, Ծաղկազարդը և Տյառնընդառաջը տեղակայված են Եկեղեցու տոների շարքում։

Սուրբ Խաչի տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչի գյուտի տոն,
  • Խաչվերաց կամ Սուրբ Խաչի տոն
  • Խաչի երևման տոն,
  • Վարագա սուրբ խաչի տոն։

Սրանք շարժական տոներ են։

Տերունական տոների տևողությունը տարվա մեջ 133 օր է։ Այդ օրերին սրբերի հիշատակություն չի կատարվում։ Տերունի են համարվում նաև Սուրբ Հարությունից մինչև Հոգեգալուստ ընկած 50 օրերը, որոնք անվանվում են հինանց օրեր։

Հայաստանյայց եկեղեցու տոներն օրացույցով[1]

  • Հունվար (6 - Ծնունդ և Հայտնություն Քրիստոսի, 13 - Անվանակոչություն, 26 - Ս. Սարգիս)
  • Փետրվար (5 - Ս. Ղևոնդյանց, 7 - Ս. Վարդանանց, 10 - Բուն բարեկենդան, 14 - Տեառնընդառաջ/տրնդեզ)
  • Մարտ (6 - Միջինք, 24 - Ծաղկազարդ, 31 - Զատիկ)
  • Ապրիլ (7 - Ավետում, 28 - Երևումն ս. Խաչի)
  • Մայիս (9 - Համբարձում, 19 - Հոգեգալուստ, 27 - Ս. Հռիփսիմեանց)
  • Հունիս (1 - Ս. Գրիգոր Լուսավորիչ, 2 - Ս. Էջմիածին, 20 - Ս. Սահակ և ս. Մեսրոպ)
  • Հուլիս (7 - Վարդավառ)
  • Օգոստոս (18 - Վերափոխումն ս. Աստվածածնի)
  • Սեպտեմբեր (8 - Ծնունդ ս.Աստվածածնի, 15 - Խաչվերաց, 28 - Ս. Գևորգ, 29 - Վարագա ս. Խաչ)
  • Հոկտեմբեր (12 - Ս. Թարգմանչաց, 27 - Գյուտ Խաչի)
  • Նոյեմբեր (21 - Ընծայում, 30 - Ս. Թադևոս և ս. Բարդուղիմեոս)
  • Դեկտեմբեր (9 - Անարատ հղություն, 14 - Ս. Հակոբ, 25 - Ս. Ծնունդ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալբերտ Փարսադանյան։ Գիտելիքների շտեմարան.-Եր.: ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2003. էջ 37

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մաղաքիա արք. Օրմանյան, Ծիսական բառարան, Երևան, 1992
  2. Արամ Դիլանյան, Տերունական տոներ, Ս. Էջմիածին, 2005։
  3. Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու տոներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]