Տերաչինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Տերաչինա
Terracina
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԼացիո
ԳավառԼատինա
Մակերես136 կմ²
ԲԾՄ22 մ
Բնակչություն42 820 մարդ (2005)
Խտություն315 մարդ/կմ²
ՏեղաբնականունTerracinesi
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+39) 0773
Փոստային ինդեքս04019
Փոստային դասիչ04019
Ավտոմոբիլային կոդLT
Պաշտոնական կայքcomune.terracina.lt.it
Տերաչինա (Իտալիա)##
Տերաչինա (Իտալիա)
Տերաչինա (Լացիո)##
Տերաչինա (Լացիո)

Տերաչինա (իտալ.՝ Terracina), զբոսաշրջային քաղաք Տիրենյան ծովի ափին՝ Լացիո մարզի Լատինա գավառում[1]։ Գտնվում է մոտավորապես Անցիո և Գաետա քաղաքների միջև։ Հայտնի է իր լողափերով և բուժիչ ցեխերով։ Բնակչությունը կազմում է 42 820 մարդ (2005 թվական), բնակչության խտությունը՝ 315 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 136 կմ² մակերես։ Փոստային ինդեքս՝ 04019, հեռախոսային կոդ՝ 0773։

Ռիա Պոնտինա (via Pontina) ճանապարհը, որը կառուցվել է Մուսոլինիի (իտալ.՝ Bruno Mussolini) ժամանակներում, ավարտվում է Վիա Ապպիա ճանապարհը Տերաչինային կապող հատվածում։

Քաղաքի հովանավոր պահապանը Սուրբ Կեսարիան է, ում տոնը նշում են ամեն տարվա նոյեմբերի 5-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերաչինայի մասին առաջին հիշատակումներ կան հույն պատմիչ Պոլիբիոսի աշխատություններում, որտեղ խոսվում է Կարթագենի և հռոմեացիների միջև կնքված պայմանագրի մասին։ Պլինիոս Ավագի հաղորդած տվյալներով սկզբում քաղաքը բնակեցված է եղել Վոլսքի ցեղի կողմից, ովքեր քաղաքը վերանվանել են Անսկուր (Anxur

4-րդ դարում Հռոմեական հանրապետության կազմում կրել է Կոլոնիա Անխուրնաս անվանումով, հետագայում վերանվանվել է ներկայիս անունով։ Քաղաքը դառնում է խոշոր զբոսաշրջային քաղաք, որտեղ տեղի ունեցան ավելի մեծ շինարարական աշխատանքներ, հատկապես մինչ Տրայանա։ Ապիևյան ճանապարհից այստեղ առանձնացված է Վիա Սեվերինա ափը։

Միջին դարերում Տերաչինան երկար ժամանակ մնացել է ավելի հյուսիսային բյուզանդական սեփականություն Իտալիայում։ Թեոդոր Մեծը կառուցել է այստեղ իր դղյակը։ 872 թվականից հետո՝ պաշտոնապես պապական երկրամասում, թեև 11-րդ դարում քաղաքը պաշտոնապես կառավարել է Քրեսքենտի ցեղը, իսկ 1153-1202 թվականներին՝ Ֆրանջիպանե ցեղը։ 1088 թվականին Տերաչինայում տեղի է ունեցել Հռոմեական առաջին գաղտնի ժողովը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերաչինայում պահպանվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողների ավերակներ, ինչպիսին է, օրինակ՝ Յուպիտեր աստծո տաճարը։ Օգոստոսի տաճարում 11-րդ դարում կառուցվել է հռոմեական ոճի տաճար-եկեղեցի՝ Սուրբ Կեսարիան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Latina)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերաչինա» հոդվածին։