Տեսակների ծագումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տեսակների ծագումը (այլ կիրառումներ)
Տեսակների ծագումը
անգլ.՝ On the origin of species by means of natural selection, or the preservation of favored races in the struggle for life
ՀեղինակՉարլզ Դարվին[1]
Տեսակգրավոր աշխատություն և գիտական գրականություն
Ժանրգիտական գրականություն և տրակտատ
Թեմաբնական ընտրություն
Բնօրինակ լեզուանգլերեն[2]
Նկարագրում էԳալապագոսյան կղզիներ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 24, 1859
 On the Origin of Species Վիքիպահեստում
Դարվինը 1869 թվականին

«Տեսակների ծագումը», աշխատությունը պատկանում է Չարլզ Դարվինին։ Ամբողջական անվանումը՝ «Տեսակների ծագումը փոփոխություններով սերման և բնական ընտրության ճանապարհներով» (անգլերեն՝ «On the Origin of Species by Means of Natural Selection, or the Preservation of Favoured Races in the Struggle for Life»)։

Հրատարակումը և բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունը հրատարակվել է 1859 թվականի նոյեմբերի 24-ին, որը համարվում է գիտության պատմության մեջ էվոլյուցիային վերաբերող ամենահայտնի աշխատություններից։ Աշխատության հիմքը՝ նրա կատարած ուսումնասիրություններն էին Հարավային Ամերիկա շրջագայության ընթացքում՝ Գալապագոսյան կղզիներում և Ավստրալիայում՝ «Բիգլ» նավի կառամատույցներին՝ 1831-ից 1836 թվականներին։

Գրքի սկզբնական մասում՝ Դարվինը ներկայացնում է իր վարկածների իրողության շատ անվերջանալի շղթա։ Համաձայն դրան՝ օրգանիզմների խմբերը (պոպուլյացիաները) աստիճանաբար զարգանում են ի շնորհիվ բնական ընտրության։ Հենց այս աշխատությունում էլ բնական ընտրությունը առաջին անգամ ներկայացվեց լայնածավալ մասշտաբներով։

Դարվինը միաժամանակ հերքում էր «ստեղծված տեսակներ»-ի (անգլերեն՝ created kinds) մասին ուսմունքը, որի հիման վրա էլ նա գրել էր իր գրքերը։

Դարվինիզմը և հասարակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարվինի գիրքը մեծ տարածում գտավ ընթերցողների շրջանակներում՝ առաջին տպագրությունը՝ 1 250 օրինակ վաճառվեց տպագրության նույն օրը։ Գրքում ներկայացված վարկածները այժմ էլ են համարվում էվոլյուցիայի հիմքի թեորեմները։ Դարվինի ներկայացրած դրույթները հասարակության մեջ սկսեցին հայտնի դառնալ որպես Դարվինիզմ։

Էվոլյուցիան տեսության մշակման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա տպագրություններում Դարվինը շեշտում էր նաև հին մտածողների և փիլիսոփաների կյանքի ծագման մասին տեսությունները, թեորեմները։ Օրինակ Արիստոտելինը։

Վաղ քրիստոնեական («Եկեղեցու հայրերը») և միջնադարյան փիլիսոփաները հիշատակում էին կյանքի մասին Աստվածաշնչյան այլաբանական զրույցներ, որոնք թույլ էին տալիս պատկերացնել կյանքի ծագման մասին։

Ջորջ Բուֆֆոնը արդեն 1766 թվականին ենթադրություններ էր արել այն մասին, որ իրար նման որոշ կենդանիներ՝ ավանակն ու ձին, հովազը և վագրը կենդանիներ են, որոնք մեկ ընդհանուր նախնի են ունեցել։

Էվոլյուցիոն տեսության ծնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

1825 թվականին Դարվինը ընդունվեց Էդինբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Երկրորդ տարում նա լքեց բժշկական դասերը և սկսեց զբաղվել բնական պատմություններով, որպեսզի ուսումնասիրեր ծովային անողնաշարավորներին Ռոբերտ Գրանտի հետ համատեղ։ Վերջինիս՝ Ժան Բատիստ Լամարկի տեսակների ծագման մասին տեսության կողմնակիցն էր։

1831 թվականիի դեկտեմբերին Դարվինը մեկնեց «Բիգլ» նավի անձնակազմի հետ՝ որպես բնախույզ։ Ճանապարհորդության ժամանակ դարվինը անընդհատ համոզվում էր Ուիֆորմիզմի (անգլերեն՝ Uniformitarianism, իսպաներեն՝ Uniformismo) մեջ։

Սանտյագու կզղնիերում առաջին կանգառի ժամանակ նա համոզվեց, որ ունիֆորմիզմը այն բանալին է, որով միայն պետք է հասկանալ, ուսումնասիրել տվյալ լանդշաֆտ։

Դարվինիզմի հսկայածավալ տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին «Պիլոտ» անիմացիոն կազմակերպությունը Դարվինի տեսությունների հիման վրա մուլտֆիլմեր նկարահանեց։ Մուլտֆիլմը կազմված է մի քանի կարճ սերիաներից, որոնցից յուրաքանչյուրում մի փոքր հումորային կերպով ներկայացված է որոշ կենդանիների էվոլյուցիոն կապը՝ մի տեսակի ծագումը մյուսից։

«Ժամանակակից սինթեզ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական ընտրությունը պահանջում էր ժառանգական գործընթացների առկայություն, որը Դարվինը չէր կարող բացատրել։ Դարվինը և Գրեգոր Մենդելը ապրել և աշխատել են նույն ժամանակաշրջանում։ Մենդելը Դարվինից անկախ լուսաբանեց բնական ընտրության համար անհրաժեշտ ժառանգական գործընթացները։ Սակայն միայն Մենդելի և Դարվինի մահից տասը տարի անց՝ հետո 1900-ական թվականների կեսերին՝ գենատիկան և էվոլյուցիոն կենսաբանությունը միաջուլում ստացավ, կոչվելով՝ ժամանակակից սինթեզ (այստեղ՝ սինթեզ նշանակում է համատեղում)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.bbc.co.uk/programmes/b00hd1mr
  2. Վիքիդարան — 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեսակների ծագումը» հոդվածին։